00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ իշխանությունները սողանցք են բացում ապօրինի շինությունների օրինականացման համար

© Sputnik / Asatur YesayantsԻնքնակամ կառույց
Ինքնակամ կառույց - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2026
Բաժանորդագրվել
Նախագծի հեղինակները պնդում են, որ այն վերաբերում է այնպիսի օբյեկտների, ինչպիսիք երկրի համար սոցիալական, տնտեսական կամ հասարակական հետաքրքրություն են ներկայացնում:
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ իշխանություններն առաջարկում են փոխել օրենսդրությունը, որպեսզի թույլ տան օրինականացնել նոր ինքնակամ կառույցները։ Համապատասխան օրինագիծը ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Նանե Ղազարյանը:
Նա հիշեցրեց, որ 2021 թվականին «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ են կատարվել, ըստ որոնց՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ շինություններն այլևս օրինականացման ենթակա չեն։ Միաժամանակ ժամկետ է սահմանվել արդեն գոյություն ունեցող օբյեկտների հաշվառման և դրանց օրինականացման համար դիմումներ ներկայացնելու համար։
Ղազարյանի խոսքով՝ գործնականում ի հայտ են եկել դեպքեր, որոնք դուրս են մնացել գործող օրենսդրության շրջանակից։
«Ենթադրենք՝ կան ինքնակամ շինություններ, որոնք կառուցվել են 2022 թվականից հետո, որոնք օրենքի տեսանկյունից պետք է քանդվեն։ Այնուամենայնիվ, դրանք կարող են ներկայացնել սոցիալական, տնտեսական կամ հասարակական հետաքրքրություն: Նման դեպքերում դրանց անվերապահ քանդումը կարող է հանգեցնել ավելի մեծ կորուստների, քան դրանք օրինականացնելու համար օրենսդրական մեխանիզմների ստեղծումը»,– ասաց նա։
Կադաստրի կոմիտեն առաջարկում է երկարաձգել ժամկետը մինչև 2027 թվականի դեկտեմբերի վերջ, որպեսզի նման օբյեկտներն այդ ընթացքում օրինականացվեն։
Այդ նպատակով սեփականատերերը պետք է անցնեն մի քանի փուլ, ստանան կառույցի տեխնիկական վիճակի, քաղաքաշինական պահանջներին և անվտանգության նորմերին համապատասխանելու մասին եզրակացություններ։ Միայն դրանից հետո քաղաքացին կարող է դիմել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Նախարարությունն իր հերթին համապատասխան առաջարկություն կուղարկի կառավարություն, որը կհաստատի օբյեկտների վերջնական ցանկը։
«Դրանից հետո այդ շինությունների սեփականատերերը կկարողանան սկսել օրինականացման գործընթացը»,– նշեց Ղազարյանը։
Միաժամանակ Երևանում և հարակից համայնքներում շինությունների սեփականատերերը ստիպված կլինեն փաստաթղթերի և անհրաժեշտ եզրակացությունների ձևակերպումների համար վճարել սովորականից եռակի բարձր սակագներ, ինչպես նաև կատարել միանվագ վճար՝ 100 մլն դրամի չափով՝ անկախ օբյեկտի մակերեսից: ՀՀ մնացած համայնքների համար միանվագ վճարը կկազմի 50 մլն դրամ։
Կոնկրետ օբյեկտների անունները, որոնք կարող են օրինականացվել նոր ընթացակարգով, Ղազարյանը դժվարացավ նշել։
Օրինագիծն այսօր հավանության արժանացավ հանձնաժողովի կողմից։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի 5–ին ՀՀ կառավարությունը հաստատեց ապօրինի շինությունների հաշվառման կարգը։ Մասնավորապես Երևանի բնակիչները մինչև 2023 թվականի հունվարի 1–ը պետք է օրինականացնեին մինչև 2021 թվականի հունվարի 1–ը կառուցված շինությունը։ Մյուս համայնքներում կառուցված շինությունները պետք է օրինականացվեին մինչև 2024 թվականի հունվարի 1–ը, իսկ գյուղական բնակավայրերում՝ մինչև 2025 թվականի հունվարի 1–ը:
Ինքնակամ շինությունները հաշվառելու ժամկետը երկարաձգվել է. Թովմասյան
Լրահոս
0