https://arm.sputniknews.ru/20251215/inqnakam-shinutjunnery-hashvarelu-zhamkety-erkaradzgvel-e-96898027.html
Ինքնակամ շինությունները հաշվառելու ժամկետը երկարաձգվել է. Թովմասյան
Ինքնակամ շինությունները հաշվառելու ժամկետը երկարաձգվել է. Թովմասյան
Sputnik Արմենիա
Կադաստրի կոմիտե ղեկավարի խոսքով` օրենքը մինչև 2021 թվականի կառույցներին են վերաբերում։ 15.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-15T16:12+0400
2025-12-15T16:12+0400
2025-12-15T16:13+0400
սուրեն թովմասյան
կադաստրի կոմիտե
ապօրինի շինություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/11/43652478_0:1:701:395_1920x0_80_0_0_134a8516bc6fb122ced21b74e0118bab.png
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Ինքնակամ շինությունները հաշվառելու ժամկետները երկարաձգվել են մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ ՀՀ ԱԺ-ի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։Նա հիշեցրեց, որ 2021 թվականի դեկտեմբերի 26-ին ուժի մեջ մտած փոփոխություններով պետք է բացառվի օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունը։Սուրեն Թովմասյանի խոսքով՝ կօրինականացվեն այն շինությունները, որոնք օդային լուսանկարահանմամբ կփաստվեն, որ կառուցված են եղել մինչև 2021 թվականը։ Ըստ նրա՝ այժմ մոտ 40 հազար շինություն կա միայն մարզերում, իսկ Երևանը դեռևս ներառված չէ։ Թովմասյանի կանխատեսմամբ՝ մոտ 70 հազար անօրինական շինությունների հետ կապված աշխատանք կկտարվի։Նախագիծն ԱԺ գլխադասային հանձնաժողովում ստացավ դրական եզրակացությամբ և կքննարկվի ԱԺ արտահերթ նիստին` 24 ժամյա ընթացակարգով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/11/43652478_86:0:613:395_1920x0_80_0_0_7d1a66039682224f508fbeef431aae3a.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն թովմասյան, կադաստրի կոմիտե, ապօրինի շինություն
սուրեն թովմասյան, կադաստրի կոմիտե, ապօրինի շինություն
Ինքնակամ շինությունները հաշվառելու ժամկետը երկարաձգվել է. Թովմասյան
16:12 15.12.2025 (Թարմացված է: 16:13 15.12.2025) Կադաստրի կոմիտե ղեկավարի խոսքով` օրենքը մինչև 2021 թվականի կառույցներին են վերաբերում։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Ինքնակամ շինությունները հաշվառելու ժամկետները երկարաձգվել են մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ ՀՀ ԱԺ-ի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։
Նա հիշեցրեց, որ 2021 թվականի դեկտեմբերի 26-ին ուժի մեջ մտած փոփոխություններով պետք է բացառվի օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունը։
«Այդ ժամանակ Կադաստրի կոմիտեի տեղեկատվական շտեմարան ներմուծվեց 70 հազար ինքնակամ շինություն։ Բայց բնակչության մի հատված չհասցրեց հաշվառել իր ինքնակամ կառույցը՝ տեղեկացված չէր, բացակա էր երկրից և այլն։ Մենք 2021 թվականին իրականացրել են ՀՀ օդային տարածքի լուսանկարահանում, և օդային լուսանկարներն ինտեգրել էինք քարտեզներում, ինչը կօգտագործեն»,– ասաց նա։
Սուրեն Թովմասյանի խոսքով՝ կօրինականացվեն այն շինությունները, որոնք օդային լուսանկարահանմամբ կփաստվեն, որ կառուցված են եղել մինչև 2021 թվականը։ Ըստ նրա՝ այժմ մոտ 40 հազար շինություն կա միայն մարզերում, իսկ Երևանը դեռևս ներառված չէ։ Թովմասյանի կանխատեսմամբ՝ մոտ 70 հազար անօրինական շինությունների հետ կապված աշխատանք կկտարվի։
Նախագիծն ԱԺ գլխադասային հանձնաժողովում ստացավ դրական եզրակացությամբ և կքննարկվի ԱԺ արտահերթ նիստին` 24 ժամյա ընթացակարգով։