00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԵՄ–ն 200 միլիոն եվրո կհատկացնի Հարավային Կովկասի տրանսպորտային կապերի զարգացմանը. Լյայեն

© PhotoՈւրսուլա ֆոն դեր Լյայենը և Իլհամ Ալիևը
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և Իլհամ Ալիևը - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2026
Բաժանորդագրվել
Միջոցները կուղղվեն Global Gateway ծրագրի շրջանակներում իրականացվող նախագծերին, այդ թվում՝ երկաթուղային ենթակառուցվածքների և Բաքվի նավահանգստի զարգացմանը։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ԵՄ-ն 200 միլիոն եվրո կհատկացնի Հարավային Կովկասի տրանսպորտային փոխկապակցվածության զարգացմանը։ Այս մասին Բաքվում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
«Մենք ունենք Global Gateway (Գլոբալ դարպասներ) անվանումով ծրագիր և կհատկացնենք 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ՝ Կովկասում կապուղիների զարգացման նախագծերը խթանելու համար, ինչը ճանապարհ կհարթի դեպի 2 միլիարդ եվրոյի պոտենցիալ ունեցող ապագա։ Խոսքը ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ներդրումների մասին է։ Խոսքը նաև դեպի Նախիջևան տանող երկաթգծի, նախագծերի իրականացման և Բաքվի նավահանգստի զարգացման մասին է»,- ասել է նա։
Եվրապաշտոնյայի խոսքով՝ այսօր Հարավային Կովկասը գտնվում է շատ կարևոր խաչմերուկում, ինչն ուժեղացնում է տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը, և Ադրբեջանն այս գործընթացում կարևոր դեր է խաղում։
Բացի այդ, Արևմուտքը մտադիր է Բաքվում անցկացնել Տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերով համաժողով՝ Եվրամիության, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների մասնակցությամբ։
«Բացառիկություն» են խաղում․ Զախարովան՝ ԵՀ կենտրոնակայանում օդորակիչների անջատման մասին
Լրահոս
0