00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Բացառիկություն» են խաղում․ Զախարովան՝ ԵՀ կենտրոնակայանում օդորակիչների անջատման մասին

© SputnikՌուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2026
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը կարծում է, որ ձևավորված անհավասարության համակարգը պահպանելու ձգտումը՝ մարդու իրավունքների ժամանակակից պատկերացումներին համապատասխանելու ցանկությանը զուգահեռ, ներքին հակասություն է ստեղծում եվրոպական էլիտաների համար։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի - Sputnik. Եվրամիության ղեկավարությունը «չափից շատ է տարվել սեփական բացառիկության գաղափարով», ինչի արդյունքում հայտնվել է «ցուգցվանգի» իրավիճակում։ Այս մասին Sputnik ռադիոյի եթերում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ «Politico» պարբերականը հայտնել էր, որ այս շոգին Եվրահանձնաժողովի կենտրոնակայանում անջատել են օդորակիչ համակարգը։ Ընդ որում, թերթի տվյալներով, 13-հարկանի շենքի վերին հարկերում, որտեղ գտնվում են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և եվրահանձնակատարների աշխատասենյակները, օդորակիչները շարունակում են աշխատել։
«Նրանց համար նորմալ է, որ նա այնտեղ նստի՝ ինչ-որ գահի, և իրեն բացառիկ համարի: Եվ որ նրա շուրջը հովհարներ թափահարեն, ընդ որում՝ դա անեն այնպիսի մարդիկ, որոնք նման չեն այդ գլխավոր արևմտյան դեմքին: Ինչո՞ւ։ Որպեսզի է՛լ ավելի ընդգծվի, որ նա՝ այդ բազմած արևմտյան դեմքը, բացառիկ է։ Նրանք պարզապես տարվել են իրենց իսկ սեփական նարատիվները խաղալով և հայտնվել են մի տեսակ ցուգցվանգի իրավիճակում։ Եվ ի՞նչ է պետք անել, ինչպե՞ս վերապրել այս պատմությունը. մի կողմից՝ ցանկություն կա, և պատմականորեն արմատավորվել է այս անհավասարությունը, մարդկանց անվերջանալի սեգրեգացիան, բաժանումը ստրուկների ու տերերի, նրանց, ում պետք է հասնի ամեն ինչ և, ամենակարևորը, նրանց, ում ոչինչ չպիտի հասնի»,-մեկնաբանելով իրավիճակը՝ նշել է Զախարովան:
Դիվանագետի խոսքով՝ ձևավորված անհավասարության համակարգը պահպանելու ձգտումը՝ մարդու իրավունքների ժամանակակից պատկերացումներին համապատասխանելու ցանկությանը զուգահեռ, ներքին հակասություն է ստեղծում եվրոպական էլիտաների համար։ Հենց դա էլ ԵՄ ղեկավարությանը հասցրել է մի իրավիճակի, որը նա բնութագրել է որպես «ցուգցվանգ»։
Լրահոս
0