00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Թեհրանը բանակցություններ կվարի միայն կատարական կողմի հետ․ Իրանի ԱԳՆ

© Photo : Tasnim News AgencyОфициальный представитель МИД Ирана Исмаил Багаи
Официальный представитель МИД Ирана Исмаил Багаи - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2026
Բաժանորդագրվել
Իրանցի դիվանագետը հույս ունի, որ Թեհրանին կհաջողվի ակտիվների ապասառեցման հարցում արդյունքի հասնել:
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. Իրանը, հավանաբար, հուլիսի 1-ին բանակցություններ կվարի կատարական կողմի հետ՝ որպես ԱՄՆ-ի հետ իրանա-ամերիկյան հուշագրի իրականացման շուրջ երկխոսության միջնորդ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:
Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ Կատարում գտնվող 6 միլիարդ դոլարը կապասառեցվի, իսկ գումարը կփոխանցվի Թեհրանին:
«Մենք մտադիր չենք առաջիկա օրերին որեւէ մակարդակով հանդիպել ամերիկյան ներկայացուցիչների հետ։ Այն, ինչ, հավանաբար, տեղի կունենա Դոհայում հուլիսի 1-ին, բանակցություններն են հուշագրի դրույթների իրականացման վերաբերյալ, այն է՝ իրանական ակտիվների ապասառեցման հարցը, սակայն այդ բանակցությունները տեղի կունենան կատարական կողմի հետ», - ճեպազրույցի ժամանակ ասել է Բաղային։
Նա հույս է հայտնել, որ Թեհրանին կհաջողվի ակտիվների ապասառեցման հարցում հասնել արդյունքի։
Ավելի վաղ Axios պարբերականը գրել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը ծրագրում են հունիսի 30-ին Կատարի մայրաքաղաքում բանակցություններ անցնացնել Հորմուզի նեղուցի շուրջ, այդ տեղեկությունը հաստատեց Դոնալդ Թրամփը: Սպիտակ տունը ավելի ուշ նշեց, որ Դոհա կմեկնեն բանակցողներ Ջարեդ Քուշները և Սթիվ Ոիիտկոֆը: Միևնույն ժամանակ Իրանի ԱԳՆ–ն հայտարարեց, որ իրանական պատվիրակությունը մտադիր չէ մեկնել ԱՄՆ–ի հետ բանակցությունների:
Իրավիճակը կրկին սրվեց հունիսի 27-ից հետո։ ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ հասցրին։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հաստատեց Իրանին հարվածներ հասցնելը՝ ի պատասխան իբր Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա հարձակման։ Ավելի ուշ իրանական ուժերը հարվածներ հասցրին Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ԶՈւ տեղակայման մի քանի վայրերին։
Նոր սրացումից 10 օր առաջ` հունիսի 18-ին, Իրանն ու ԱՄՆ-ն հեռավար ձևաչափով հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը: Բացի այդ, Իրանը պարտավորվում է ձեռք չբերել միջուկային զենք, իրանական միջուկային ծրագրի հարցն էլ պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով։ Դրա վերաբերյալ կողմերը 60 օրվա ընթացքում բանակցություններ կանցկացնեն։ Իրանի համար արդյունքը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների չեղարկումը։
Լրահոս
0