00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՍԴ դատավորը գործի հանգամանքները պարզելու պարտականություն ունի. Դիլանյանը` Սաֆարյանի մասին

© SputnikԱրման Դիլանյան
Արման Դիլանյան - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2026
Բաժանորդագրվել
Հունիսի 29-ին Սահմանադրական դատարանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները բարձրացրել էին դատավոր Սեդա Սաֆարյանի` գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Սահմանադրական դատարանի դատավորը պարտավոր է պարզաբանել գործի հանգամանքները։ Լրագրողներին այս մասին ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը՝ մեկնաբանելով Սեդա Սաֆարյանի և ընդդիմության ներկայացուցիչների երեկվա վեճը։
Հունիսի 9-ի նիստի ժամանակ Սաֆարյանը, անդրադառնալով ընտրությունների արդյունքները վիճարկող ուժերի դիմումներում մատնանշված արևմտյան պաշտոնյաների ուղիղ ազդեցությանը, հարց ուղղեց, թե արդյոք ընտրությունների արդյունքների վրա ազդող չեն եղել «ՌԴ նախագահի, ռուս տարբեր պաշտոնյաների կողմից պարբերաբար ՀՀ իշխանության դեմ վարվող հակաքարոզչությունը, այլ ուժերի նկատմամբ պաշտպանությունը», արտահանողների նկատմամբ կիրառված սահմանափակումները։ Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը վրդովված մոտենալով խոսափողին և խնդրեց քաղաքական հայտարարություններ չանել։
«ՍԴ դատավորը լիազորություն ունի Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն, դա նշանակում է, որ դատավորը ավելի ակտիվ մասնակցություն է ունենում պրոցեսին»,–լրագրողներին ասաց ՍԴ նախագահը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է նիստը փակ անցկացվում, Դիլանյանը նշեց` գաղտնի փաստաթղթեր են ուսումնասիրում։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին` ժամը 11-ին։ Դատարանը գործը քննելու համար 15 օր ժամանակ ունի։
Լրահոս
0