00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սամվել Կարապետյանը վստահեցնում է՝ իրենց ուժին ռուսական աջակցություն չի եղել

© SputnikՍամվել Կարապետյան
Սամվել Կարապետյան - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2026
Բաժանորդագրվել
Կարապետյանն ընդգծեց, որ տարբեր երկրների կողմից տարբեր հայտարարություններ կարող են լինել, սակայն կարևոր է, թե ինչ է ցանկանում և ինչ ընտրություն է կատարում հայ ժողովուրդը։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» դաշինքին ռուսական աջակցություն չի եղել։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանի մոտ իր գործով դատական նիստից հետո այս հայտարարությունն արեց դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Դուք հետևել եք ամբողջ պրոցեսին, տեսե՞լ եք ինչ-որ աջակցություն՝ գոնե ամենամինիմալ»,- նշեց Կարապետյանը։
Լրագրողներից մեկը հիշեցրեց` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ իր ցանկությունն էր հայտնել, որ ռուսամետ ուժերը կարողանան մասնակցել ՀՀ ԱԺ ընտրություններին։ Նա նաև նշել էր, թե նրանցից ոմանք ազատազրկման վայրերում են, չնայած ռուսական անձնագիր ունեն։
«Չգիտեմ՝ Պուտինն ինչ է ասել, ում է նկատի ունեցել»,- ասաց Կարապետյանը՝ նշելով, որ իրենց քաղաքական ուժից մոտ 20 անձ ունեն ռուսական անձնագիր, սակայն ո՛չ նրանք են թեկնածու եղել, ո՛չ էլ ինքը։
Կարապետյանը, անդրադառնալով արևմտյան երկրներից և Ռուսաստանից արվող հայտարարություններին, շեշտեց, թե տարբեր երկրներ կարող են տարբեր հայտարարություններ անել, սակայն կարևոր է հայ ժողովրդի ցանկությունն ու ընտրությունը։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին` ժամը 11-ին։ Դատարանը գործը քննելու համար 15 օր ժամանակ ունի։
Լրահոս
0