00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրանը կկատարի հուշագրով ստանձնած պարտավորությունները, եթե նույնը անի ԱՄՆ–ն. Փեզեշքիան

© фотохост-агентство brics-russia2024.ru / Станислав КрасильниковՄասուդ Փեզեշքիան
Մասուդ Փեզեշքիան - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2026
Բաժանորդագրվել
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր Դոհայում կարող են տեղի ունենալ Իրանի և ԱՄՆ–ի բանակցությունները։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Իրանը կկատարի հուշագրով ստանձնած իր պարտավորությունները, եթե նույնը անի ԱՄՆ-ն։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Փոխըմբռնումը երկկողմանի երթևեկությամբ փողոց է։ Եթե ամերիկյան կողմը պահպանի համաձայնագիրը, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները։ Մեր մոտեցումը ոչ խելամիտ սնապարծության և անհիմն սպառնալիքների նկատմամբ այն է, որ որոշումների կայացման ժամանակ պետք է հիմնվել ռացիոնալության և մարդկային արժանապատվության վրա, ինչպես նաև վճռականորեն ու անվախ պաշտպանվել, երբ գործելու ժամանակն է գալիս», – Х–ում գրել է Իրանի նախագահը։

Ավելի վաղ Axios պարբերականը գրել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը ծրագրում են հունիսի 30-ին Կատարի մայրաքաղաքում բանակցություններ անցնացնել Հորմուզի նեղուցի շուրջ, այդ տեղեկությունը հաստատեց Դոնալդ Թրամփը: Սպիտակ տունը ավելի ուշ նշեց, որ Դոհա կմեկնեն բանակցողներ Ջարեդ Քուշները և Սթիվ Ոիիտկոֆը: Միևնույն ժամանակ Իրանի ԱԳՆ–ն հայտարարեց, որ իրանական պատվիրակությունը մտադիր չէ մեկնել ԱՄՆ–ի հետ բանակցությունների:
Իրավիճակը կրկին սրվեց հունիսի 27-ից հետո։ ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ հասցրին։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հաստատեց Իրանին հարվածներ հասցնելը՝ ի պատասխան իբր Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա հարձակման։ Ավելի ուշ իրանական ուժերը հարվածներ հասցրին Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ԶՈւ տեղակայման մի քանի վայրերին։
Նոր սրացումից 10 օր առաջ` հունիսի 18-ին, Իրանն ու ԱՄՆ-ն հեռավար ձևաչափով հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը: Բացի այդ, Իրանը պարտավորվում է ձեռք չբերել միջուկային զենք, իրանական միջուկային ծրագրի հարցն էլ պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով։ Դրա վերաբերյալ կողմերը 60 օրվա ընթացքում բանակցություններ կանցկացնեն։ Իրանի համար արդյունքը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների չեղարկումը։
Լրահոս
0