https://arm.sputniknews.ru/20260630/inch-harcer-en-qnnarkvum-sdum-drnpak-rezhimvov-meknabanum-e-khudvojany-104014841.html
Ի՞նչ հարցեր են քննարկվում ՍԴ–ում դռնփակ ռեժիմով․ մեկնաբանում է Խուդոյանը
Ի՞նչ հարցեր են քննարկվում ՍԴ–ում դռնփակ ռեժիմով․ մեկնաբանում է Խուդոյանը
Sputnik Արմենիա
Գրանցման մատյանների և հրապարակված արձանագրությունների համադրությամբ հայտնաբերվել է, որ ընտրողների շուրջ 27.800 ստորագրություն բացակայում է։ 30.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-30T16:42+0400
2026-06-30T16:42+0400
2026-06-30T16:52+0400
հովհաննես խուդոյան
սահմանադրական դատարան
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
բողոք
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/102996556_0:84:1600:984_1920x0_80_0_0_6451868b1372a9fb6cb9f2fa3ae534c8.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Սահմանադրական դատարանում դռնփակ ռեժիմով քննարկվող հարցերից մեկը վերաբերում է գաղտնի ցուցակով քվեարկողներին։ ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում պարզաբանեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը։Ինչպես հայտնի է, երեկվանից Սահմանադրական դատարանն անցել է դռնփակ ռեժիմի՝ քննելով ԱԺ ընտրությունների արդյունքների հետ կապված վեճը։Նա մեկնաբանեց, թե ինչ կասկածներ ունի դիմումատուն, որ այս հարցը քննարկման առարկա է դարձել։ Ըստ Խուդոյանի` ստուգվել են ԿԸՀ–ի կողմից հրապարակված ստորագրված մատյանները՝ դրանք համադրելով ԿԸՀ-ի հրապարակած արձանագրությունների վերջնական թվի հետ։Հայտնաբերվել է 27.800 ստորագրության բացակայություն, մինչդեռ ենթադրվում է՝ ինչքան ընտրող եղել է, այնքան ստորագրություն պետք է լինի։ Խուդոյանի խոսքով՝ ԿԸՀ-ն պարզաբանել է, թե այդտեղ են գաղտնի ցուցակով քվեարկողները, զինծառայողները և այլն։ Դիմումատուի համար սա ընդունելի պատճառաբանություն է, սակայն, ըստ Խուդոյանի, նույնիսկ եթե նվազեցվում է այդ թիվը, մոտավորապես 10 հազարի տարբերություն է լինում։«Իրենք ասում են՝ կա այսքան քվեաթերթիկ, այսքան ընտրող, բայց չկա այդքան ստորագրություն, հետևաբար էդքան ընտրող չի գնացել, բայց էդքան քվեաթերթիկ գոյություն ունի։ Քանի դեռ պարզաբանումներ ներկայացված չեն, թե ինչպես է այդ թիվը ձևավորվում, մենք ընդունում ենք, որ այստեղ կարող է լինել լցոնում»,- նշեց Խուդոյանը։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին` ժամը 11-ին։ Դատարանը գործը քննելու համար 15 օր ժամանակ ունի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/102996556_89:0:1512:1067_1920x0_80_0_0_34f596f06ab0003488ee2354a5df8b3c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հովհաննես խուդոյան, սահմանադրական դատարան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, բողոք, ընդդիմություն
հովհաննես խուդոյան, սահմանադրական դատարան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, բողոք, ընդդիմություն
Ի՞նչ հարցեր են քննարկվում ՍԴ–ում դռնփակ ռեժիմով․ մեկնաբանում է Խուդոյանը
16:42 30.06.2026 (Թարմացված է: 16:52 30.06.2026) Գրանցման մատյանների և հրապարակված արձանագրությունների համադրությամբ հայտնաբերվել է, որ ընտրողների շուրջ 27.800 ստորագրություն բացակայում է։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Սահմանադրական դատարանում դռնփակ ռեժիմով քննարկվող հարցերից մեկը վերաբերում է գաղտնի ցուցակով քվեարկողներին։ ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում պարզաբանեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը։
Ինչպես հայտնի է, երեկվանից Սահմանադրական դատարանն անցել է դռնփակ ռեժիմի՝ քննելով ԱԺ ընտրությունների արդյունքների հետ կապված վեճը։
«Նախորդ նիստերի ժամանակ որոշվել էր, որ գաղտնի ինֆորմացիաներ կան, այդ թվում՝ նախաքննական և պետական գաղտնիք պարունակող, նաև գաղտնի ցուցակով քվեարկող ընտրողների վերաբերյալ, հիմնականում զինծառայողներին է վերաբերում խնդիրը, ավելի դետալային չեմ կարող ասել»,- ասաց Հովհաննես Խուդոյանը։
Նա մեկնաբանեց, թե ինչ կասկածներ ունի դիմումատուն, որ այս հարցը քննարկման առարկա է դարձել։ Ըստ Խուդոյանի` ստուգվել են ԿԸՀ–ի կողմից հրապարակված ստորագրված մատյանները՝ դրանք համադրելով ԿԸՀ-ի հրապարակած արձանագրությունների վերջնական թվի հետ։
Հայտնաբերվել է 27.800 ստորագրության բացակայություն, մինչդեռ ենթադրվում է՝ ինչքան ընտրող եղել է, այնքան ստորագրություն պետք է լինի։ Խուդոյանի խոսքով՝ ԿԸՀ-ն պարզաբանել է, թե այդտեղ են գաղտնի ցուցակով քվեարկողները, զինծառայողները և այլն։ Դիմումատուի համար սա ընդունելի պատճառաբանություն է, սակայն, ըստ Խուդոյանի, նույնիսկ եթե նվազեցվում է այդ թիվը, մոտավորապես 10 հազարի տարբերություն է լինում։
«Իրենք ասում են՝ կա այսքան քվեաթերթիկ, այսքան ընտրող, բայց չկա այդքան ստորագրություն, հետևաբար էդքան ընտրող չի գնացել, բայց էդքան քվեաթերթիկ գոյություն ունի։ Քանի դեռ պարզաբանումներ ներկայացված չեն, թե ինչպես է այդ թիվը ձևավորվում, մենք ընդունում ենք, որ այստեղ կարող է լինել լցոնում»,- նշեց Խուդոյանը։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն
անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական
արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին` ժամը 11-ին։ Դատարանը գործը քննելու համար 15 օր ժամանակ ունի։