00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԵԱՏՄ–ում վառելիքի ներմուծման մաքսատուրքերի զրոյական դրույքաչափերը 1 տարով երկարաձգվել են

© Sputnik / Евгений Одиноков / Անցնել մեդիապահոցԱվտոմեքենայի լիցքավորում
Ավտոմեքենայի լիցքավորում - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2026
Բաժանորդագրվել
Ռուսաստանն ավելի վաղ առաջարկել էր մինչև 2027 թվականի հունիսի 30-ը երկարաձգել ԵԱՏՄ երկրներ բենզինի, ավիակերոսինի, դիզելային և նավային վառելիքի ներմուծման մաքսատուրքերի գործող զրոյական դրույքաչափերը:
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը մեկ տարով երկարաձգել է վառելիքի ներմուծման մաքսատուրքերի զրոյական դրույքաչափերը, որոնց գործողությունն ավարտվել է 2026 թվականի հունիսի 30-ին։ Այս մասին հայտնում է հանձնաժողովը:
Ավելի վաղ՝ հունիսին, Ռուսաստանն առաջարկել էր մեկ տարով՝ մինչև 2027 թվականի հունիսի 30-ը, երկարաձգել ԵԱՏՄ երկրներ բենզինի, ավիակերոսինի, դիզելային և նավային վառելիքի ներմուծման մաքսատուրքերի գործող զրոյական դրույքաչափերը։
«Նախկինում սահմանված զրոյական դրույքաչափերի (շարժիչային բենզինի, դիզելային, ավիացիոն, նավային, ինչպես նաև այլ վառելիքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքեր. խմբ.) գործողությունն ավարտվել է 2026 թվականի հունիսի 30-ին։ Մի շարք երկրներ առաջարկել են զրոյական դրույքաչափերը երկարաձգել։ Առաջարկներն օպերատիվ կերպով մշակվել են և բերվել են միասնական հայտարարի։ Դրույքաչափերի զրոյացումը երկարաձգվել է ևս մեկ տարով», - հայտարարել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։
Այս որոշմամբ նաև բենզինի հավելանյութերի զրոյական մաքսատուրքեր են սահմանվել։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Միջին աշխատավարձը ՀՀ–ում և ԵԱՏՄ մյուս երկրներում. 2026 թվականի առաջին եռամսյակի տվյալներ
Լրահոս
0