https://arm.sputniknews.ru/20260630/azh-yntrutjunneri-ardjunqnern-anvaver-tshanachelu-voreve-himq-chka-ardaradatutjan-nakharar-103997744.html
ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որևէ հիմք չկա. արդարադատության նախարար
ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որևէ հիմք չկա. արդարադատության նախարար
Sputnik Արմենիա
ՀՀ արդարադատության նախարարի կարծիքով` ընտրություններին ընտրակաշառք բաժանվել է, սակայն դրանց չափը ևս հիմք չէ, որ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչվեն։ 30.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-30T11:39+0400
2026-06-30T11:39+0400
2026-06-30T11:46+0400
սրբուհի գալյան
սահմանադրական դատարան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
«քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1d/103975543_0:0:1600:901_1920x0_80_0_0_5c1ea68863d6582c1b2548400b759440.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այն համոզման է, որ հունիիս 7–ի ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որևէ հիմք չկա։ Այդ մասին նա այսօր հայտարարեց Սահմնադրական դատարանի շենքի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում` պատասխանելով հարցին` արդյոք ՍԴ դիմած 7 քաղաքական ուժերի ներկայացրած փաստարկները հիմք չե՞ն անվավեր ճանաչելու ընտրության արդյունքները։Գալյանը հիշեցրեց, որ իր ղեկավարած գերատեսչությունը ՍԴ–ում հանդես է գալիս որպես 3–րդ կողմ և ներկայացնում դիրքորոշում, իսկ հետևություններն անելու է Սահմանադրական դատարանը։ Նրա գնահատմամբ` ՍԴ դիմած քաղաքական ուժերից «Ուժեղ Հայաստանի», «Հայաստան» դաշինքի և ԲՀԿ–ի ներկայացուցիչների փաստարկները գրեթե նույնանման են, ինչպես նաև նրանց փաստարկներին մոտ է «Միասնության թևերի» ներկայացուցչի ներկայացրածը։«Հանուն հարապետության» և «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությոունների ներկայացուցիչների փաստարկները, ըստ ՔՊ ներկայացուցչի, տարբերվում են մյուս ուժերի ներկայացրածից, քանի որ ասում են, որ ընտրակաշառք է եղել, ծավալները բավականին մեծ են եղել։«Մենք այս փաստարկների հետ համաձայն ենք, միայն մի կետում նրանց հետ համաձայն չենք, որ ընտրակաշառքը կարող էր հանգեցնել ընտրության արդյունքների անվավերության»,– ընդգծեց նա։Լրագրողի դիտարկմանը` եթե ընտրակաշառքի փաստը նախարարն ընդունում է, ապա ինչպե՞ս է հնարավոր, որ ընտրության արդյունքները վավեր լինեն, Գալյանը պատասխանեց, որ նախ պետք է հաշվի առնել ընտրակաշառքի չափերը, և հետո` ընտրակաշառքի դեպքերը պետք է արձագանք ստանան իրավապահ մարմինների կողմից։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին, ժամը 11-ին։ ՍԴ–ն գործը քննելու համար 15 օր ժամանակ ունի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1d/103975543_0:0:1422:1066_1920x0_80_0_0_ea455f7db85c0c9f492e449770e6a902.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սրբուհի գալյան, սահմանադրական դատարան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), «քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
սրբուհի գալյան, սահմանադրական դատարան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), «քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որևէ հիմք չկա. արդարադատության նախարար
11:39 30.06.2026 (Թարմացված է: 11:46 30.06.2026) ՀՀ արդարադատության նախարարի կարծիքով` ընտրություններին ընտրակաշառք բաժանվել է, սակայն դրանց չափը ևս հիմք չէ, որ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչվեն։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այն համոզման է, որ հունիիս 7–ի ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որևէ հիմք չկա։ Այդ մասին նա այսօր հայտարարեց Սահմնադրական դատարանի շենքի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում` պատասխանելով հարցին` արդյոք ՍԴ դիմած 7 քաղաքական ուժերի ներկայացրած փաստարկները հիմք չե՞ն անվավեր ճանաչելու ընտրության արդյունքները։
«Մենք ասում ենք, որ անվավերության հանգեցնող հիմքեր առհասարակ որևէ մեկի կողմից ներկայացրած փաստարկներում առկա չեն։ Ընտրությունների արդյունքները վավեր են, քանի դեռ դրանք անվավեր չեն ճանաչվել»,– հայտարարեց նախարարը։
Գալյանը հիշեցրեց, որ իր ղեկավարած գերատեսչությունը ՍԴ–ում հանդես է գալիս որպես 3–րդ կողմ և ներկայացնում դիրքորոշում, իսկ հետևություններն անելու է Սահմանադրական դատարանը։
Նրա գնահատմամբ` ՍԴ դիմած քաղաքական ուժերից «Ուժեղ Հայաստանի», «Հայաստան» դաշինքի և ԲՀԿ–ի ներկայացուցիչների փաստարկները գրեթե նույնանման են, ինչպես նաև նրանց փաստարկներին մոտ է «Միասնության թևերի» ներկայացուցչի ներկայացրածը։
«Հանուն հարապետության» և «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությոունների ներկայացուցիչների փաստարկները, ըստ ՔՊ ներկայացուցչի, տարբերվում են մյուս ուժերի ներկայացրածից, քանի որ ասում են, որ ընտրակաշառք է եղել, ծավալները բավականին մեծ են եղել։
«Մենք այս փաստարկների հետ համաձայն ենք, միայն մի կետում նրանց հետ համաձայն չենք, որ ընտրակաշառքը կարող էր հանգեցնել ընտրության արդյունքների անվավերության»,– ընդգծեց նա։
Լրագրողի դիտարկմանը` եթե ընտրակաշառքի փաստը նախարարն ընդունում է, ապա ինչպե՞ս է հնարավոր, որ ընտրության արդյունքները վավեր լինեն, Գալյանը պատասխանեց, որ նախ պետք է հաշվի առնել ընտրակաշառքի չափերը, և հետո` ընտրակաշառքի դեպքերը պետք է արձագանք ստանան իրավապահ մարմինների կողմից։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն
անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական
արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին, ժամը 11-ին։ ՍԴ–ն գործը քննելու համար 15 օր ժամանակ ունի։