https://arm.sputniknews.ru/20260630/2020-tvakanic-i-ver-adrbejany-hhin-e-pvokhancel-aveli-qan-2000-zintsarajvoghi-atshjun-mamedvov-104007134.html
2020 թվականից ի վեր Ադրբեջանը ՀՀ–ին է փոխանցել ավելի քան 2000 զինծառայողի աճյուն. Մամեդով
2020 թվականից ի վեր Ադրբեջանը ՀՀ–ին է փոխանցել ավելի քան 2000 զինծառայողի աճյուն. Մամեդով
Sputnik Արմենիա
Ադրբեջանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ անհետ կորած անձանց խնդրի լուծումը նպաստում է Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդմանը։ 30.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-30T14:22+0400
2026-06-30T14:22+0400
2026-06-30T14:23+0400
հայաստան
ադրբեջան
զինծառայող
աճյուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/11/24950999_0:296:3068:2022_1920x0_80_0_0_33816641c8bede256743bc5fe2e6de4e.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. 2020 թվականից ի վեր Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել մարտադաշտում հայտնաբերված ավելի քան 2000 զինծառայողի աճյուններ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը՝ ելույթ ունենալով «Ժամանակակից մոտեցումներ և համագործակցության ամրապնդում անհետ կորած անձանց խնդրի լուծման հարցում» միջազգային համաժողովի ժամանակ։Մամեդովի խոսքով` միջազգային մարդասիրական իրավունքը պարտավորեցնում է պետություններին կանխել մարդկանց անհետացման դեպքերը զինված հակամարտությունների ժամանակ, ինչպես նաև պարզել անհետ կորած անձանց ճակատագրերը։Նույն համաժողովի ժամանակ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆատ Հասանովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիների համար հնարավորություն կստեղծվի անհետ կորած անձանց և թաղման վայրերի վերաբերյալ գաղտնի տեղեկություններ տրամադրելու համար։Ըստ պաշտոնական տվյալների՝ 1988-2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, այդ թվում՝ 224 զինծառայող և 213 խաղաղ բնակիչ։ 44-օրյա պատերազմի (2020 թվականի աշուն) հետևանքով անհետ կորել է 191 մարդ, իսկ 2023 թվականի սեպտեմբերին Ստեփանակերտի բենզինի պահեսում տեղի ունեցած պայթյունից հետո` ևս 22 մարդ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/11/24950999_337:0:3068:2048_1920x0_80_0_0_6e333cebe36c71a9fdfd2813f93a76f0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, զինծառայող, աճյուն
հայաստան, ադրբեջան, զինծառայող, աճյուն
2020 թվականից ի վեր Ադրբեջանը ՀՀ–ին է փոխանցել ավելի քան 2000 զինծառայողի աճյուն. Մամեդով
14:22 30.06.2026 (Թարմացված է: 14:23 30.06.2026) Ադրբեջանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ անհետ կորած անձանց խնդրի լուծումը նպաստում է Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդմանը։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. 2020 թվականից ի վեր Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել մարտադաշտում հայտնաբերված ավելի քան 2000 զինծառայողի աճյուններ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը՝ ելույթ ունենալով «Ժամանակակից մոտեցումներ և համագործակցության ամրապնդում անհետ կորած անձանց խնդրի լուծման հարցում» միջազգային համաժողովի ժամանակ։
Մամեդովի խոսքով` միջազգային մարդասիրական իրավունքը պարտավորեցնում է պետություններին կանխել մարդկանց անհետացման դեպքերը զինված հակամարտությունների ժամանակ, ինչպես նաև պարզել անհետ կորած անձանց ճակատագրերը։
Նույն համաժողովի ժամանակ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆատ Հասանովն ավելի վաղ
հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիների համար հնարավորություն կստեղծվի անհետ կորած անձանց և թաղման վայրերի վերաբերյալ գաղտնի տեղեկություններ տրամադրելու համար։
Ըստ պաշտոնական տվյալների՝ 1988-2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, այդ թվում՝ 224 զինծառայող և 213 խաղաղ բնակիչ։ 44-օրյա պատերազմի (2020 թվականի աշուն) հետևանքով անհետ կորել է 191 մարդ, իսկ 2023 թվականի սեպտեմբերին Ստեփանակերտի բենզինի պահեսում տեղի ունեցած պայթյունից հետո` ևս 22 մարդ։