00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի կերպով հայտնել անհետ կորածների մասին

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2026
Բաժանորդագրվել
Ադրբեջանը կրկին մեղադրել է Հայաստանին Լեռնային Ղարաբաղում զանգվածային հուղարկավորությունների վայրերի մասին տեղեկատվությունը թաքցնելու մեջ։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիների համար հնարավորություն կստեղծվի գաղտնի կերպով տեղեկություններ տրամադրել անհետ կորած անձանց և հուղարկավորության վայրերի մասին, Բաքվում կայացած համաժողովի ժամանակ հայտնել է Ադրբեջանի պետ​​անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆատ Հասանովը։
Էլեկտրոնային տվյալների բազայով համակարգը մշակել է Անհետ կորած անձանց միջազգային հանձնաժողովը (ICMP)։

«Տրամադրված տեղեկությունը կօգտագործվի բացառապես մարդասիրական նպատակներով, տեղեկություն տրամադրած անձն էլ որևէ պարագայում պատասխանատվություն չի կրի։ Նպատակը անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու հարցում աջակցություն ցուցաբերելն է», – հայտարարել է նա։

Միևնույն ժամանակ Հասանովն ասել է, որ որոշ բարձրաստիճան հայ զինվորականներ լրատվամիջոցներին ասել են` տեղեկություններ ունեն անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների թաղման վայրերի մասին, սակայն այդ տեղեկությունները մինչ օրս ադրբեջանական կողմին չեն փոխանցվել։ Նա անվանել է դա «սպառնալիք միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին»։
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության պետի տեղակալը նշել է, որ բանակցությունների ընթացքում ադրբեջանական կողմը հայտնել է անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու համար տեղեկություններ փոխանակելու իր պատրաստակամությունը և Հայաստանին է տրամադրել համապատասխան ցուցակներ և տեղեկություններ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորածների մասին։
Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա է ստեղծվել
Նրա խոսքով` հայկական կողմն ասել է, որ կուսումնասիրի ներկայացված նյութերը և ադրբեջանական կողմին կտրամադրի համապատասխան տեղեկություն, սակայն մինչ օրս որևէ տեղեկություն չի տվել։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով՝ 1988-ից 2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, որոնցից 224-ը զինծառայող են, 213-ը՝ խաղաղ բնակիչ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում 191 մարդ համարվում է անհետ կորած։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերին` Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո, Ստեփանակերտի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո անհետ կորած է համարվում 22 մարդ։
Լրահոս
0