https://arm.sputniknews.ru/20260629/sputnik-armeniaji-anunic-khabeutjan-pvordz-e-arvum-vostikanutjun-haghvordum-e-nerkajacvel-103985759.html
Sputnik Արմենիայի անունից խաբեության փորձ է արվում. ոստիկանություն հաղորդում է ներկայացվել
Sputnik Արմենիայի անունից խաբեության փորձ է արվում. ոստիկանություն հաղորդում է ներկայացվել
Sputnik Արմենիա
Դեպքի առթիվ հաղորդում ենք ներկայացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանություն։ 29.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-29T18:36+0400
2026-06-29T18:36+0400
2026-06-29T19:20+0400
sputnik
sputnik արմենիա ռադիոկայան
sputnik armenia tv
խաբեություն
հհ ոստիկանություն
ներքին գործերի նախարարություն (նգն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/02/23971803_0:0:1601:901_1920x0_80_0_0_bf9fce6db8f4b224daa316ad79458059.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Խաբեության նոր սխեմա է գործի դրվել, ու այս անգամ մեր խմբագրությունը՝ Sputnik Արմենիան է հայտնվել սխեմայի կենտրոնում։ Արդեն տևական ժամանակ է՝ անհայտ անձինք զանգահարում են տարբեր գերատեսչություններ, ներկայանում որպես Sputnik Արմենիայի աշխատակից (օրինակ` Վադիմ և Ալբերտ անուններով) և առաջարկում հոդված պատրաստել։ Մենք դեռ ամիսներ առաջ փորձեցինք կանխել այս երևույթը՝ հաղորդում ներկայացնելով ոստիկանություն, ինչպես նաև պաշտոնական գրություններ ուղարկելով մի շարք առանցքային գերատեսչություններ՝ նախազգուշացնելով այս ամենի մասին։Հաշվի առնելով այս հանգամանքը՝ մենք որոշեցինք հանրայնացնել և կրկին նախազգուշացնել։Եվ այսպես` անհայտ անձը (անձինք) մե՛կ ներկայանում է լրագրող, մե՛կ տնօրենի օգնական, կարող է նույնիսկ խմբագրության աշխատակիցների՝ ձեզ ծանոթ անուններ հնչեցնել վստահության համար։Խնդրում ենք զգոն լինել և չդառնալ խաբեության զոհ։ Մենք ունենք հստակ աշխատելաոճ․ եթե չկան անձնական, ընկերական կապեր տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ, ապա կապը հաստատվում է մամուլի խոսնակների միջոցով։Հիշեցնենք, որ այս դեպքի առթիվ հաղորդում ենք ներկայացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/02/23971803_0:0:1425:1068_1920x0_80_0_0_95a2ab65662a888ef346e2fac3039943.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
sputnik, sputnik արմենիա ռադիոկայան, sputnik armenia tv, խաբեություն, հհ ոստիկանություն, ներքին գործերի նախարարություն (նգն)
sputnik, sputnik արմենիա ռադիոկայան, sputnik armenia tv, խաբեություն, հհ ոստիկանություն, ներքին գործերի նախարարություն (նգն)
Sputnik Արմենիայի անունից խաբեության փորձ է արվում. ոստիկանություն հաղորդում է ներկայացվել
18:36 29.06.2026 (Թարմացված է: 19:20 29.06.2026) Դեպքի առթիվ հաղորդում ենք ներկայացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանություն։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Խաբեության նոր սխեմա է գործի դրվել, ու այս անգամ մեր խմբագրությունը՝
Sputnik Արմենիան է հայտնվել սխեմայի կենտրոնում։ Արդեն տևական ժամանակ է՝ անհայտ անձինք զանգահարում են տարբեր գերատեսչություններ, ներկայանում որպես
Sputnik Արմենիայի աշխատակից (օրինակ` Վադիմ և Ալբերտ անուններով) և առաջարկում հոդված պատրաստել։ Մենք դեռ ամիսներ առաջ փորձեցինք կանխել այս երևույթը՝ հաղորդում ներկայացնելով ոստիկանություն, ինչպես նաև պաշտոնական գրություններ ուղարկելով մի շարք առանցքային գերատեսչություններ՝ նախազգուշացնելով այս ամենի մասին։
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ կրկին նմանատիպ դեպք է գրանցվել. կապ են հաստատել պետական մարմիններից մեկի հետ, ընդ որում՝ զանգահարելով գերատեսչության ղեկավարի անձնական հեռախոսահամարին WhatsApp-ի միջոցով։
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ մենք որոշեցինք հանրայնացնել և կրկին նախազգուշացնել։
Եվ այսպես` անհայտ անձը (անձինք) մե՛կ ներկայանում է լրագրող, մե՛կ տնօրենի օգնական, կարող է նույնիսկ խմբագրության աշխատակիցների՝ ձեզ ծանոթ անուններ հնչեցնել վստահության համար։
Խնդրում ենք զգոն լինել և չդառնալ խաբեության զոհ։ Մենք ունենք հստակ աշխատելաոճ․ եթե չկան անձնական, ընկերական կապեր տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ, ապա կապը հաստատվում է մամուլի խոսնակների միջոցով։
Հիշեցնենք, որ այս դեպքի առթիվ հաղորդում ենք ներկայացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանություն։