00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման մասին Երևանից ազդանշան չի ստացվել. Գալուզին

Բաժանորդագրվել
Ռուսական բազան եղել և մնում է Հայաստանի ու Հարավային Կովկասի անվտանգության կարևոր գործոն։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Գյումրիում ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման մասին Հայաստանի կողմից ազդանշաններ դեռ չեն ստացվել։ RTVI-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Հայկական կողմից պաշտոնական մակարդակով հայտարարվում է, որ Երևանը չի քննարկում Գյումրիում ռուսական ռազմակայանի փակման հարցը։ Մենք համոզված ենք, որ այդ բազան հանդիսանում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Հարավային Կովկասի անվտանգության ապահովման հիմնասյուներից մեկը», — նշել է դիվանագետը։
Նա հավելել է, որ Հայաստանում որոշ քաղաքական ուժեր և որոշ արևմտամետ ՀԿ-ներ փորձում են բացասական երանգ հաղորդել ռուսական ռազմական ներկայությանը, այն գրեթե որպես օկուպացիայի ինչ-որ գործիք ներկայացնել կամ «Հայաստանի հանդեպ անբարյացակամության» ինչ-որ հավաստիք։
Փոխնախարարը, սակայն, վստահություն է հայտնել, որ այդ բոլոր փորձերն ապարդյուն են և հակասում են տեղի բնակչության բարյացակամ վերաբերմունքին ռուսական ռազմակայանի նկատմամբ։
Նախադրյալներ չկան, որ ռուսական ռազմաբազան չլինի Հայաստանում. Շոյգու
Հիշեցնենք, որ ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանում տեղակայված է Մոսկվայի և Երևանի միջև 1995թ. կնքված միջպետական պայմանագրի համաձայն: ՌԴ-ն և Հայաստանը 2010թ. օգոստոսի 20-ին երկարաձգել են բազայի տեղակայման մասին պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2044թ.: Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի օդային բաղադրիչը Երևանում տեղակայված «Էրեբունի» ավիաբազան է: Ավիաբազայի անձնակազմը հակաօդային պաշտպանության մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ պետությունների ՀՕՊ միացյալ համակարգում:
Լրահոս
0