00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՌԴ զինուժը հարված է հասցրել Խարկովի «Մեգասկլադ» լոգիստիկ կենտրոնին. տեսանյութ

Բաժանորդագրվել
Կրակի բարձրությունը հասել է 70 մետրի, արձանագրվել է երկրորդային դետոնացիա։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՌԴ զինված ուժերի «Գերան-5» անօդաչու թռչող սարքի հաշվարկը բարձր ճշգրտության հարված է հասցրել Խարկովի «Մեգասկլադ» լոգիստիկ կենտրոնին։
ՌԴ պաշտպանության նախարարությունը նշել է, որ «Մեգասկլադն» ուկրաինական բանակի կողմից օգտագործվել է Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար նախատեսված հեռահար գործողության սպառազինության, ԱԹՍ-ների և դրանց բաղադրիչների փոխադրման ու պահպանման համար։
Կրակի բարձրությունը հասել է 70 մետրի, արձանագրվել է երկրորդային դետոնացիա։
«Գերան»-ներով հարվածներ են հասցվել նաև Խարկովի մարզի գազաբաշխիչ կայանի պահեստարաններին և մղման կայանքներին։
«Հակառակորդի ռազմատնտեսական ներուժը նվազեցնելու նպատակով հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը «Գերան-2» և «Գերան-4 սիկեր» ԱԹՍ-ների հաշվարկներով հարվածների շարք է հասցվել Խարկովի մարզի Պանյուտինո բնակավայրի շրջանում գտնվող գազաբաշխիչ կայանին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը ռազմական թղթակիցների հետ հանդիպմանը գնահատել էր անօդաչու համակարգերի ռուսական զորքերի արդյունավետությունը։ Նա նշել էր, որ անօդաչու համակարգերի զորքերի արդյունավետությունը եռակի բարձր է, քան սովորական հաշվարկներինը։ Պաշտպանության նախարարության առջև խնդիր է դրված արհեստական բանականություն ներդնել ռազմական ոլորտում, դա վերաբերում է նաև անօդաչու համակարգերի զորքերին։ Հիմա այնտեղ ինտեգրում են DC ծրագրային-ապարատային համալիրը, որը տարբեր տվյալներ է հավաքագրում բոլոր ստորաբաժանումների համար։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0