https://arm.sputniknews.ru/20260629/pambak-getum-jrasuzaknery-hajtnaberel-en-2-or-araj-jraheghdz-eghats-tghamardu-marminy--103953053.html
Փամբակ գետում ջրասուզակները հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը
Փամբակ գետում ջրասուզակները հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը
Sputnik Արմենիա
Որոնողական աշխատանքներին մասնակցում էին նաև մեծ թվով կամավորներ։ 29.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-29T10:26+0400
2026-06-29T10:26+0400
2026-06-29T10:26+0400
ջրահեղձ
փամբակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1b/103925190_0:139:1131:775_1920x0_80_0_0_6c8c3199da2ec56a9e3cdcd672429131.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik․ Փամբակ գետում ջրասուզակները հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած՝ Վանաձորի բնակիչ 36-ամյա Տիգրան Կարապետյանի մարմինը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։Հիշեցնենք՝ հունիսի 27-ին հայտնի դարձավ, որ փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի։ Պարզվել էր, որ ջրահեղձ եղած տղամարդը Վանաձորի բնակիչ 30-ամյա Սևակ Մայիլյանն է, որը եղել է վթարի ենթարկված մեքենայի ուղևորը։ 2 օր գետում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում էին վարորդին՝ 36-ամյա Տիգրան Կարապետյանին հայտնաբերելու ուղղությամբ։Որոնողական աշխատանքներին միացել էին նաև մեծ թվով կամավորներ, ինչպես նաև ջրահեղձ եղած քաղաքացու հարազատներն ու ընկերները։Փրկարարներին միացել էր Սևանի ջրասուզակ Վահե Մելքոնյանը, որն օրեր առաջ նույն գետից դուրս էր բերել ջրահեղձ եղած երկու քույրերի մարմինները։
փամբակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1b/103925190_73:143:1020:853_1920x0_80_0_0_305609504f42b2407a72db9276f24e92.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջրահեղձ, փամբակ
Փամբակ գետում ջրասուզակները հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը
Որոնողական աշխատանքներին մասնակցում էին նաև մեծ թվով կամավորներ։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik․ Փամբակ գետում ջրասուզակները հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած՝ Վանաձորի բնակիչ 36-ամյա Տիգրան Կարապետյանի մարմինը։ Այս մասին հայտնում է
shamshyan.com-ը։
Հիշեցնենք՝ հունիսի 27-ին հայտնի դարձավ, որ փրկարարները
Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի։ Պարզվել էր, որ ջրահեղձ եղած տղամարդը Վանաձորի բնակիչ 30-ամյա Սևակ Մայիլյանն է, որը եղել է վթարի ենթարկված մեքենայի ուղևորը։ 2 օր գետում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում էին վարորդին՝ 36-ամյա Տիգրան Կարապետյանին հայտնաբերելու ուղղությամբ։
Որոնողական աշխատանքներին միացել էին նաև մեծ թվով կամավորներ, ինչպես նաև ջրահեղձ եղած քաղաքացու հարազատներն ու ընկերները։
Փրկարարներին միացել էր Սևանի ջրասուզակ Վահե Մելքոնյանը, որն օրեր առաջ նույն գետից դուրս էր բերել ջրահեղձ եղած երկու քույրերի մարմինները։