00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Մոլդովական սցենարի» ռումինական ամփոփումը. Հայաստանը հաշվի կառնի՞ եվրոդասերը

© Photo : press office of the Government of RAԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2026
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը նշում է, որ եվրոպացի քաղաքական գործիչների այդքան սիրած «մոլդովական սցենարն» ի վերջո հանգեցնում է Եվրամիության «սառը գրկում» հայտնված երկրների ինքնիշխանության և անկախության կորստին։
Հուլիսի 1-ին պաշտոնական այցով Հարավային Կովկաս կժամանի Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Ճիշտ է, այցը առանց Վրաստանի «կիսատ» է ստացվում, ինչը, սկզբունքորեն, տրամաբանական է վերջին տարիներին պաշտոնական Բրյուսելի և Թբիլիսիի միջև հարաբերություններում առաջացած լարվածության լույսի ներքո։
Այս լարվածության բնույթը հասկանալի է. վրացական իշխանությունները վարում են վրացամետ քաղաքականություն՝ առաջնահերթությունը տալով սեփական երկրի, այլ ոչ թե տարբեր արտաքին «ուժի կենտրոնների» շահերին։ Բայց այս դեպքում խոսքը դրա մասին չէ։
Հիմա միայն արձանագրենք, որ Եվրահանձնաժողովի ղեկավարի այցը Բաքու և Երևան հետապնդում է եվրակենտրոն նպատակներ՝ Բաքվում՝ վերահաստատել ԵՄ-ի և Ադրբեջանի ռազմավարական համագործակցությունը էներգետիկ ոլորտում, իսկ Երևանում՝ վերահաստատել Եվրամիության դիրքորոշումը Հայաստանում հակաեվրասիական, ավելի ճիշտ՝ հակառուսական պլացդարմ ձևավորելու վերաբերյալ։
Այժմ մենք չենք անդրադառնա Ռուսաստանի հետ նրանց հայտարարած ռազմական դիմակայությունում հայերին թնդանոթի միս դարձնելու՝ եվրոպացիների անհաղթահարելի ցանկությանը հայկական իշխանությունների արձագանքին։
Պարզապես զուգահեռներ կտանենք ևս մեկ երկրի հետ, որը «եվրաբարեգործների» ոչ թեթև ձեռքով արդեն վերածվել է Արևմուտքի և Արևելքի միջև բախման կետի։ Ավելին, խոսքն այն պետության մասին է, որը ԵՄ «նրբազգաց» ղեկավարության օրոք ինքնակամ գնում է դեպի սեփական ինքնիշխանությունից, անկախությունից և նույնիսկ ազգային ինքնությունից հրաժարում։
Անհեթեթ է, այնպես չէ՞: Այնուամենայնիվ, շատ դիտորդների կարծիքով, այսօր իրավիճակը Մոլդովայի Հանրապետությունում զարգանում է հենց այդ ուղղությամբ:
Նախ նշենք, որ վերջին երեք տարիներին տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի գլխավորությամբ այդ երկրի իշխանությունների գլխավոր կարգախոսը դարձել է Մոլդովայի անկախությունն ու ինքնիշխանությունը Ռուսաստանից պաշտպանելու անհրաժեշտությունը։ Երկրում մոլեգնել է լայնածավալ ռուսատյաց արշավ, իսկ բուն ընտրություններին այնքան խախտումներ են արձանագրվել, որ նույնիսկ առաջացել է «մոլդովական սցենար» տերմինը, որով սկսել են անվանել ընտրությունների անցկացման ժողովրդավարական նորմերի փաստացի ոչնչացումը և բոլոր այլախոհների հետապնդումը։
Սակայն այն, ինչ տեղի ունեցավ հետո, ընդհանրապես ապշեցնում է իր սյուրռեալիզմով։
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, որը, ինչպես պնդում են նրա ընդդիմախոսները, իշխանության է եկել ԵՄ-ի անմիջական մասնակցությամբ, ընտրություններից գրեթե անմիջապես հետո ուղղություն վերցրեց դեպի մոլդովական ազգային ինքնության ապամոնտաժումը։ Նա բազմիցս հայտարարել է, որ Մոլդովան, իբր, «չի կարող ինքնուրույն գոյություն ունենալ», ուստի պետք է միավորվի Ռումինիայի հետ։ Փաստորեն խոսքը սեփական պետականությունից հրաժարվելու հրապարակային աջակցության մասին է։
Խոսքը, փաստացի, սեփական պետականությունից հրաժարման հրապարակային աջակցության մասին է։
Սանդուից հետ չմնացին նաև նրա եվրոպացի հրահանգիչները։
Այսպես, Ռումինիայում մեկնարկեց մի գործընթաց, որը շատերը գնահատում են որպես քայլ դեպի Մոլդովայի զավթումը։ Ռումինիայի խորհրդարանը քննարկման ընդունեց մի օրինագիծ, որը նախատեսում է Մոլդովայի միավորումը Ռումինիայի հետ:
Նախաձեռնությունը «S. O. S. România» կուսակցությանն է, այն հայտնի է նաև իր առաջնորդ-պատգամավոր Դիանա Շոշոակեի շնորհիվ։
Օրինագիծն անցել է, այսպես կոչված, «լռելյայն ընդունման» մեխանիզմով։ Ըստ Ռումինիայի խորհրդարանի կանոնակարգի՝ այն օրինագծերը, որոնք լիագումար նիստում ներկայացումից հետո չեն քննարկվել 45 օրվա ընթացքում, ավտոմատ կերպով համարվում են ընդունված:
Այժմ փաստաթուղթը ուղարկվել է Սենատ, որտեղ պետք է վերջնական որոշում կայացվի։
Ընդ որում, օրինագծի տեքստում ուղղակիորեն ասվում է Ռումինիայի կառավարությանը երկու պետությունների միավորման հարցի շուրջ անհապաղ բանակցություններ սկսելու լիազորություն տալու մասին:
Բուն Մոլդավայում արձագանքը շատ բուռն էր։
«Սպասում ենք Քիշնևի արձագանքին։ Ամբողջ մոլդովացի ժողովուրդը ցանկանում է տեսնել, թե արդյոք Մայա Սանդուն և «PAS» կուսակցությունը կընդունեն միավորումը, որը ենթադրում է մոլդովական պետության ոչնչացում, թե կտրականապես դեմ կլինեն», - հայտարարել է երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնը, որը կտրուկ քննադատել է տեղի ունեցածը՝ տվյալ օրինագիծն անվանելով Մոլդովայի կլանման նախապատրաստություն:
«Ցավալի է, որ Ռումինիայում քաղաքական գործիչներն այնպիսի իմպերիալիստական գիծ են վարում, որը կարող է գժտեցնել երկու երկրներին։ Եվ ամոթալի է, որ Մոլդովայի իշխանական գործիչները լռում կամ լուռ հավանություն են տալիս ռումինական տարածքային էքսպանսիոնիզմին», - ընդգծել է Դոդոնը՝ Բուխարեստին մեղադրելով տարածքային էքսպանսիայի մեջ և Մոլդովայի ղեկավարությանը կոչ անելով հստակ պատասխան տալ։
Նմանատիպ դիրքորոշում ունի նաև Քիշնևի պրիմար (քաղաքապետ) Իոն Չեբանը. «Մենք չենք վաճառում մեր երկիրը և դատապարտում ենք քաղաքական գործիչների ցանկացած հայտարարություն, որն ուղղված է պետության կործանմանը»:
Այսպիսով, կարելի է փաստել, որ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի, Կայա Կալասի և եվրոպական այլ քաղաքական գործիչների կողմից այդքան սիրված «մոլդովական սցենարը», դրա քննադատների կարծիքով, ի վերջո հանգեցնում է Եվրամիության «սառը գրկում» հայտնված պետությունների ինքնիշխանության և անկախության կորստի։
Եվ, կարծում եմ, Հայաստանի իշխանությունները պետք է հաշվի առնեն Մոլդովայի դառը փորձը, երբ Երևանում հյուրընկալեն մոլդովական անկախության ապամոնտաժման հեղինակներից մեկին՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին։
Լրահոս
0