https://arm.sputniknews.ru/20260629/iranakan-gumarneric-6-mlrd-dvolary-kapasarecvi-pezeshqian-103966402.html
Իրանական գումարներից 6 մլրդ դոլարը կապասառեցվի. Փեզեշքիան
Իրանական գումարներից 6 մլրդ դոլարը կապասառեցվի. Փեզեշքիան
Sputnik Արմենիա
ԱՄՆ–ի հետ պայմանավորվածությունների շրջանակում ընդհանուր 12 մլրդ դոլար իրանական միջոցներ պետք է ապասառեցվեն։ 29.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-29T13:15+0400
2026-06-29T13:15+0400
2026-06-29T13:16+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
դոլար
մասուդ փեզեշքիան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0d/90076359_0:0:1600:901_1920x0_80_0_0_5d4ea774f0af5a629ee00ea55b623f7d.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտնել է, որ ԱՄՆ–ի հետ գործարքի շրջանակում իրանական 6 մլրդ դոլար կապասառեցվի։ Այս մասին հայտնում է IRNA–ն։Նա նաև հայտնել է, որ պայմանավորվածությունների շրջանակում վերացվել են նավթային և նավթաքիմիական ոլորտների սահմանափակումները։Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել:Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար:ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բանակցել հունիսի 30-ին Դոհայում. Axios
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0d/90076359_177:0:1600:1067_1920x0_80_0_0_8b406f4c9c2c6bc7c5fa9e7c88a63a27.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոլար, մասուդ փեզեշքիան
ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոլար, մասուդ փեզեշքիան
Իրանական գումարներից 6 մլրդ դոլարը կապասառեցվի. Փեզեշքիան
13:15 29.06.2026 (Թարմացված է: 13:16 29.06.2026) ԱՄՆ–ի հետ պայմանավորվածությունների շրջանակում ընդհանուր 12 մլրդ դոլար իրանական միջոցներ պետք է ապասառեցվեն։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտնել է, որ ԱՄՆ–ի հետ գործարքի շրջանակում իրանական 6 մլրդ դոլար կապասառեցվի։ Այս մասին հայտնում է IRNA–ն։
«Կատարում գտնվող ընդհանուր 12 մլրդ դոլար իրանական միջոցներից 6 մլրդ դոլարը կապասառեցվի և կվերադարձվի երկիր։ Այդ գումարի մյուս մասի վերադարձի հետ կապված աշխատանքները ևս շարունակվում են», – ասել է Իրանի նախագահը այաթոլա Շոբայրի Զանջանիի հետ հանդիպմանը։
Նա նաև հայտնել է, որ պայմանավորվածությունների շրջանակում վերացվել են նավթային և նավթաքիմիական ոլորտների սահմանափակումները։
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով
հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:
Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել:
Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար: