00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ իշխանությունները հույս ունեն պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կրճատել մինչև 45%

© Sputnik / StringerԱվագ Ավանեսյան
Ավագ Ավանեսյան - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2026
Բաժանորդագրվել
Կոնկրետ ժամկետներ, ըստ Ավանեսյանի, նշել հնարավոր չէ, քանի որ հնարավոր չէ նախապես կանխագուշակել բոլոր գործոնները, որոնք ազդում են այդ հարաբերակցության վրա։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՀՀ իշխանությունները հույս ունեն 5 տարվա ընթացքում կառավարության պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը կրճատել մինչև 45%։ Այս մասին Ալմաթիում կայացած Եվրասիական զարգացման բանկի բիզնես ֆորումի շրջանակներում Sputnik Արմենիային ասաց ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը։
Ավելի վաղ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունները մտադիր են առաջիկա տարիներին կառավարության պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը նվազեցնել մինչև 45%՝ կոնկրետ ժամկետներ չնշելով։
«Պարտքը կախված է մի քանի գործոններից, մասնավորապես՝ դեֆիցիտից և ՀՆԱ-ի աճից։ Հստակ ժամկետերից խոսելը մի քիչ անլուրջ կլինի։ Միջնաժամկետ ժամկետում դա թիրախ է», – նշել է փոխնախարարը։
Շատ բան, նրա խոսքով, կախված է նրանից, թե մեր հարկաբյուջետային տարածքը ինչով կսահմանափակվի, արդյոք նոր ճգնաժամեր Հայաստանը տեսնելու է, թե ոչ։ Բայց ընդհանուր կառավարության նպատակն այն է, որ մոտակա ժամանակներում շարժվենք այդ ուղղությամբ։ Դա թույլ կտա կրճատել պետական պարտքի սպասարկման ծախսերը և մանևրի համար ավելի մեծ հնարավորություններ կտա։
«Եթե խոսենք միջնաժամկետ հեռանկարի մասին, ապա մոտավորապես հինգ տարի պետք է նկատի ունենանք։ Կարևորն այն է, որ մեր քաղաքականությունը հետևողական և կայուն է մնում։ Մենք փորձում ենք բյուջեի դեֆիցիտը պահել կայուն մակարդակի վրա, և դա համադրելով տնտեսական աճի հետ, բարձրացնենք նոր մարտահրավերներին հակազդելու տնտեսության կարողությունը», – ասել է Ավանեսյանը։
Ավելի վաղ ՀՀ ֆինանսների նախարարը հայտարարել էր, որ ՀՀ կառավարության պարտքը 2026 թվականի մարտի 31-ի դրությամբ կազմել է 5 տրլն 311 մլրդ դրամ կամ 14 մլրդ 68 մլն դոլար։ 2025 թվականի դեկտեմբերի համեմատ կառավարության պարտքը ավելացել է 11 մլրդ դրամով։
2025 թվականին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 47.2%։
Լրահոս
0