00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Անտվերպենի ոսկերիչները Թրամփին 321 բնական ադամանդով բացառիկ մատանի են նվիրել

© REUTERS / Evan VucciПрезидент США Дональд Трамп направляется к гостям во время ужина с фермерами в Розовом саду Белого дома (25 июня 2026). Вашингтон
Президент США Дональд Трамп направляется к гостям во время ужина с фермерами в Розовом саду Белого дома (25 июня 2026). Вашингтон - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2026
Բաժանորդագրվել
Նվերը փոխանցվել է Բելգիայում ԱՄՆ դեսպան Բիլ Վայթին՝ Բրյուսելի Հիսունամյակի այգում անցկացված տոնական միջոցառումների ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Բելգիայի Անտվերպեն քաղաքի ալմաստի արդյունաբերության ոլորտը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին 321 բնական ադամանդով զարդարված եզակի ոսկե մատանի է նվիրել՝ ի պատիվ Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի։ Այս կերպ, ինչպես հայտնում են Անտվերպենի համաշխարհային ալմաստի կենտրոնից (в Antwerp World Diamond Centre, AWDC) ոլորտի ներկայացուցիչները որոշել են հիշեցնել Անտվերպենի և ամերիկյան շուկայի միջև բազմամյա առևտրային կապերի մասին։
«Միացյալ Նահանգները դարեր շարունակ մնում է մեր կարևորագույն առևտրային գործընկերը։ Անտվերպենի միջոցով վաճառվող բնական ալմաստների զգալի մասը վերջնարդյունքում հայտնվում է ամերիկացի ոսկերիչների և սպառողների մոտ։ Այս մատանիով մենք ուզում էինք նշանավորել մեր երկարամյա տնտեսական հարաբերությունները»,-հայտարարել են AWDC-ում։
© Photo : awdcԱնտվերպենի ոսկերիչները Թրամփին 321 բնական ադամանդով բացառիկ մատանի են նվիրել
Ювелиры Антверпена подарили Трампу уникальный перстень с 321 природным бриллиантом - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2026
Անտվերպենի ոսկերիչները Թրամփին 321 բնական ադամանդով բացառիկ մատանի են նվիրել
Նվերը փոխանցվել է Բելգիայում ԱՄՆ դեսպան Բիլ Վայթին՝ Բրյուսելի Հիսունամյակի այգում անցկացված տոնական միջոցառումների ժամանակ։
AWDC-ի տվյալներով՝ մատանին պատրաստված է 18 կարատանոց ոսկուց և զարդարված է 321 բնական ադամանդով, ինչպես նաև 75 այլ թանկարժեք քարերով։ Դրա դիզայնը ոգեշնչված է չեմպիոնական զանգվածեղ մատանիներից, որոնք տրվում են Սուպերբոուլի հաղթողներին։
Ոլորտային կազմակերպությունում նշել են, որ նվերը կոչված է ոչ միայն ընդգծելու ԱՄՆ-ի հետ պատմական առևտրային հարաբերությունները, այլև ուշադրություն հրավիրելու բնական ադամանդների առավելությունների վրա՝ սինթետիկ ադամանդների պահանջարկի արագ աճի ֆոնին։
«Բնական և սինթետիկ ադամանդները անզեն աչքով նույն տեսքն ունեն, սակայն դրանց ծագումը, հազվագյուտությունը, արժեքն ու կարգավիճակը սկզբունքորեն տարբերվում են»,- ընդգծել են ոլորտի ներկայացուցիչները։
ԱՄՆ-ն տասնամյակներ շարունակ մնում է բնական ադամանդների սպառման ամենամեծ շուկան։ Սակայն վերջին տարիներին բելգիական ալմաստի արդյունաբերությունը լուրջ ճնշման է ենթարկվում՝ ավելի էժան սինթետիկ քարերի աճող ժողովրդականության պատճառով։ Այս պայմաններում AWDC-ն ակտիվորեն գովազդում է բնական ադամանդները՝ շեշտելով դրանց բնական ծագումն և սահմանափակ պաշարները։

Հունվարին «Belga» գործակալությունը հայտնել էր, որ 2022 թվականից ի վեր Անտվերպենում ալմաստի առևտրի ծավալները կրճատվել են մոտ երեք անգամ։ Քաղաքը նաև կորցրել է ալմաստի առևտրի համաշխարհային կենտրոնի իր կարգավիճակը՝ ռուսական ալմաստների ներկրման արգելքի ֆոնին։ Գործակալության տվյալներով՝ հղկված ադամանդների առևտրի ծավալը 10 միլիարդից հասել է 6 միլիարդ դոլարի, Անտվերպենում մի քանի ընկերություններ սնանկացել են։
Լրահոս
0