00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մի շարք տեղամասերի քվեաթերթիկներն ավելի շատ են, քան մասնակիցների թիվը. Օրբելյան

© SputnikՍԴ նիստ
ՍԴ նիստ - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2026
ՍԴ նիստ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արդեն 3–րդ օրն է ՍԴ–ն քննում է քաղաքական ուժերի հայցերի քննությունը։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. Մի շարք տեղամասերի քվեատուփերում քվեաթերթիկներն ավելի շատ են եղել, քան մասնակիցների թիվը։ Այս մասին Սահմանադրական դատարանում այսօրվա նիստին հայտարարեց ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը` խոսելով հունիսի 7–ի ԱԺ ընտրությունների մասին։
Արդեն 3–րդ օրն է ՍԴ–ն քննում է քաղաքական ուժերի հայցերի քննությունը, որով նրանք պահանջվում է չեղարկել հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները։
Օրբելյանի վարկածով` մոտ 103 տեղամասերում տարբերությունը կազմում է 269. հենց այնքանով են քվեաթերթիկներն ավելի շատ, քան քվեարկածները։ Եվ հաշվի առնելով, որ ԲՀԿ-ին անցողիկ շեմը հաղթահարելու համար պակասում է մոտ 150 ձայն, այդ թիվը էական է։
Նա առաջարկեց ԿԸՀ ներկայացուցիչներին բացել արձանագրությունները ու անձամբ ստուգել իր ասածի իսկությունը` գումարելով անվավեր ու կողմ թերթիկները։ ԿԸՀ ներկայացուցիչին այս առաջարկը դուր չեկավ։
«Մեր մաթեմատիկական գիտելիքներն եք ստուգում»,– արձագանքեց ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։
Արամ Օրբելյանը դատարանում այսօր նշեց ևս մեկ փաստ, որ արձանագրել է իրենց թիմը ընտրության օրը։ Տեղամասային հանձնաժողովների արձանագրությունների թվերը նույնպես տարբերվել են ԿԸՀ հրապարակած թվերից։ Նա նաև տեղեկացրեց` այն տեղամասային հանձնաժողովների նախագահները, որտեղ խախտումներ էին գրանցվել (խոսքը զինվորների ժամը 20:00-ից հետո քվեարկելու մասին է խմբ.) եղել են ՔՊ-ի ներկայացուցիչներ։
ԲՀԿ ներկայացուցիչը հետաքրքրվեց` կա արդյո՞ք ԲՀԿ-ի մեղքի բաժին այս ամենում ու ստացավ ԿԸՀ նախագահի Վահագն Հովակիմյանի բացասական պատասխանը։

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին և 12–ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր է ճանաչել 3 ընտրատեղամասերի` թիվ 10/51, 35/65 և 12/13 քվեարկության արդյունքները, որի արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրել է 213 ձայն։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին, ժամը 11-ին։ ՍԴ–ն գործը քննելու համար 15 օր ժամանակ ունի։
Լրահոս
0