Մահացել է պլաստիկ վիրաբույժ, նախին նախարար ու պատգամավոր Գագիկ Ստամբոլցյանը
19:55 28.06.2026 (Թարմացված է: 19:57 28.06.2026)

Գագիկ Ստամբոլցյանը. Արխիվային լուսանկար
© Photo : Social media
Բաժանորդագրվել
Նրա դին հայտնաբերել են ավտոմեքենայում։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. Երևան–Երասխ ավտոճանապարհին, մեքենայի մեջ հայտնաբերվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, առողջապահության նախկին նախարար, պլաստիկ վիրաբույժ Գագիկ Ստամբոլցյանի դին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Նախնական տեղեկություններով` նա ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Դեպքի փաստով Վեդու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հավելենք, որ Ստամբոլցյանն աշխատել է Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններում։ 2012 թվականից հիմնադրել և ղեկավարում էր «Ավանգարդ Մեդ» բժշկական կենտրոնը։ 1997-1998 թվականներին եղել է Հայաստանի առողջապահության նախարար։ 2003 թվականի մայիսի 25-ից դեկտեմբերի 3-ը եղել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, բնապահպանության, առողջապահության, սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Գագիկ Ստամբոլցյանը 69 տարեկան էր։