https://arm.sputniknews.ru/20260628/inchu-qpn--der-chi-nerkajacrel-yntrakhakhtumneri-veraberjal-paster-pastabani-kartsiqy-103938665.html
Ինչո՞ւ ՔՊ–ն դեռ չի ներկայացրել ընտրախախտումների վերաբերյալ փաստեր. փաստաբանի կարծիքը
Ինչո՞ւ ՔՊ–ն դեռ չի ներկայացրել ընտրախախտումների վերաբերյալ փաստեր. փաստաբանի կարծիքը
Sputnik Արմենիա
Ըստ փաստաբանի` իշխող ուժը քաղաքական գնահատական և իրականություն հակադրության մեջ է։ 28.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-28T14:29+0400
2026-06-28T14:29+0400
2026-06-28T14:29+0400
արամ վարդևանյան
«քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ընտրակաշառք
ընտրախախտում
սահմանադրական դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1a/103865498_0:0:1405:790_1920x0_80_0_0_cc7935629f97ce30a02c18591a21c836.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փորձում է ցույց տալ, թե հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ որևէ մասշտաբային կամ մասսայական բնույթի ընտրախախտում չի եղել։ Այս մասին այսօր ՍԴ նիստից առաջ լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը։Նա հիշեցրեց, որ ՔՊ–ն այս դատաքննությանը մասնակցում է, որպես երրորդ կողմ և դեռ չի ներկայացրել դիրքորոշում, թե տեղի են ունեցել այնպիսի ընտրախախտումներ կամ ընտրական բնույթի հանցանքներ, որոնք ազդեցություն են ունեցել ընտրության արդյունքների վրա։Նշենք` օրեր առաջ ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ընդդիմությանը ձայն տվածների 70 տոկոսը ընտրակաշառք է վերցրել։ Նա հայտարարել էր, որ մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփման օրը բոլորը պետք է անցկացնեն բանտերում։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին, ժամը 11-ին։ ՍԴ–ն գործը քննելու համար 15 օր ժամանակ ունի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1a/103865498_24:0:1272:936_1920x0_80_0_0_ebe4249c4e60cc8f704412d7a3a4e267.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արամ վարդևանյան, «քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն, ընտրակաշառք, ընտրախախտում, սահմանադրական դատարան
արամ վարդևանյան, «քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն, ընտրակաշառք, ընտրախախտում, սահմանադրական դատարան
Ինչո՞ւ ՔՊ–ն դեռ չի ներկայացրել ընտրախախտումների վերաբերյալ փաստեր. փաստաբանի կարծիքը
Ըստ փաստաբանի` իշխող ուժը քաղաքական գնահատական և իրականություն հակադրության մեջ է։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փորձում է ցույց տալ, թե հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ որևէ մասշտաբային կամ մասսայական բնույթի ընտրախախտում չի եղել։ Այս մասին այսօր ՍԴ նիստից առաջ լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նա հիշեցրեց, որ ՔՊ–ն այս դատաքննությանը մասնակցում է, որպես երրորդ կողմ և դեռ չի ներկայացրել դիրքորոշում, թե տեղի են ունեցել այնպիսի ընտրախախտումներ կամ ընտրական բնույթի հանցանքներ, որոնք ազդեցություն են ունեցել ընտրության արդյունքների վրա։
«Սա շատ կարևոր է, որովհետեւ հերթական անգամ քաղաքական գնահատական և իրականություն հակադրության մեջ է այս քաղաքական ուժը։ Որևէ մասշտաբային կամ մասսայական բնույթի ընտրախախտում չի եղել, սա է իրենց գնահատականը, բայց մյուս կողմից հենց իրենց կողմից ընտրախախտումներ եղել են, որոնք ազդել են ընտրությունների վրա, դա փաստ է և մենք դրա վերաբերյալ հիմնավորումները ներկայացրել ենք»,– ասաց փաստաբանը։
Նշենք` օրեր առաջ ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ընդդիմությանը ձայն տվածների 70 տոկոսը ընտրակաշառք է վերցրել։ Նա հայտարարել էր, որ մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփման օրը բոլորը պետք է անցկացնեն բանտերում։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն
անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական
արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին, ժամը 11-ին։ ՍԴ–ն գործը քննելու համար 15 օր ժամանակ ունի։