https://arm.sputniknews.ru/20260628/arevmutqy-hajastanin-verabervum-e-vorpes-rusastani-dem-pajqari-gvortsiqi-medvedev-103937732.html
Արևմուտքը Հայաստանին վերաբերվում է որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիքի. Մեդվեդև
Արևմուտքը Հայաստանին վերաբերվում է որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիքի. Մեդվեդև
Sputnik Արմենիա
Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանի իշխանությունների իրական մտադրությունների մասին կդատի ոչ թե հայտարարություններով, այլ իրական... 28.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-28T13:26+0400
2026-06-28T13:26+0400
2026-06-28T13:28+0400
դմիտրի մեդվեդև
հայաստան
ռուսաստան
եվրամիություն
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1c/103936968_0:0:3072:1728_1920x0_80_0_0_9a2feb62ea548f38619adc6598bec5a0.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Արևմուտքը Հայաստանին վերաբերվում է որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիքի և շահագրգռված է մաքրել ՀՀ քաղաքական դաշտը մաքրել երկու երկրների միջև առողջ հարաբերությունները պաշտպանող բոլոր ուժերից։ Այս մասին հայտարարել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նրա մեկնաբանությունը հրապարակել է «Եդինայա Ռոսիա»-ի մամուլի ծառայությունը։Հայաստանում ներկայիս իշխանության «այցեքարտը» դարձել են ընդդիմախոսների նկատմամբ հաշվեհարդարները, որոնք նմանվում են իրավական ամենաթողության և ուղեկցվում են բիզնես ակտիվների խլմամբ։ Այսպես է քաղաքական գործիչը մեկնաբանել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակը։Մեդվեդևը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի իշխանությունների իրական մտադրությունների մասին կդատի ոչ թե հայտարարություններով, այլ իրական գործողություններով: Նա հույս է հայտնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կլսի ընտրողների մեծամասնության կարծիքը ՌԴ-ի հետ շփումների անհրաժեշտության մասին, առավել ևս, որ դրա ներկայացուցիչներն իրենք են խոսում «Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման» կարևորության մասին:Մեդվեդևն ընդգծել է, որ Մոսկվայի հետ Երևանի հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ կունենա հայերի համար:Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին, ժամը 11-ին։ ՍԴ–ն գործը քննելու համար 15 օր ժամանակ ունի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1c/103936968_341:0:3072:2048_1920x0_80_0_0_f8d79c4de810f702ecabdbc82c2d5bfa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի մեդվեդև, հայաստան, ռուսաստան, եվրամիություն, ազգային ժողովի ընտրություններ
դմիտրի մեդվեդև, հայաստան, ռուսաստան, եվրամիություն, ազգային ժողովի ընտրություններ
Արևմուտքը Հայաստանին վերաբերվում է որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիքի. Մեդվեդև
13:26 28.06.2026 (Թարմացված է: 13:28 28.06.2026) Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանի իշխանությունների իրական մտադրությունների մասին կդատի ոչ թե հայտարարություններով, այլ իրական գործողություններով:
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Արևմուտքը Հայաստանին վերաբերվում է որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիքի և շահագրգռված է մաքրել ՀՀ քաղաքական դաշտը մաքրել երկու երկրների միջև առողջ հարաբերությունները պաշտպանող բոլոր ուժերից։ Այս մասին հայտարարել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նրա մեկնաբանությունը հրապարակել է «Եդինայա Ռոսիա»-ի մամուլի ծառայությունը։
Հայաստանում ներկայիս իշխանության «այցեքարտը» դարձել են ընդդիմախոսների նկատմամբ հաշվեհարդարները, որոնք նմանվում են իրավական ամենաթողության և ուղեկցվում են բիզնես ակտիվների խլմամբ։ Այսպես է քաղաքական գործիչը մեկնաբանել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Այս ամենը տեղի է ունենում Արևմուտքի երկրների լիակատար լռության պայմաններում, որոնց միջամտությունը տեղի ունեցած ընտրական գործընթացին աննախադեպ էր։ Իրենց սիրելի նեոգաղութատիրական գործելակերպին համահունչ՝ նրանք բառացիորեն Հայաստանի պետական ապարատը դրել են ձեռքով կառավարման ռեժիմի տակ», – ասել է Մեդվեդևը։
Մեդվեդևը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի իշխանությունների իրական մտադրությունների մասին կդատի ոչ թե հայտարարություններով, այլ իրական գործողություններով: Նա հույս է հայտնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կլսի ընտրողների մեծամասնության կարծիքը ՌԴ-ի հետ շփումների անհրաժեշտության մասին, առավել ևս, որ դրա ներկայացուցիչներն իրենք են խոսում «Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման» կարևորության մասին:
Մեդվեդևն ընդգծել է, որ Մոսկվայի հետ Երևանի հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ կունենա հայերի համար:
«Տասնամյակներ շարունակ ձևավորված կապերի խզումից հասարակ քաղաքացիների համար անխուսափելի ծանր հետևանքները ԵՄ երկրներին բացարձակապես չեն հետաքրքրում», - ասել է Մեդվեդևը:
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն
անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական
արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին, ժամը 11-ին։ ՍԴ–ն գործը քննելու համար 15 օր ժամանակ ունի։