00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՍԴ–ն մերժեց «Միասնության թևերի» միջնորդությունը գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ

Սահմանադրական դատարան
Սահմանադրական դատարան - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2026
Բաժանորդագրվել
Դրմեյանի խոսքով` ՍԴ որոշումը կարող է լեգիտիմության խնդիրներ առաջացնել, սակայն բարձր դատարանը վերահաստատել է իր լիազորությունների բացառիկությունը։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Սահմանադրական դատարանի դատավորները միաձայն մերժեցին «Միասնության թևեր» կուսակցության դիմումը՝ ՍԴ-ում վարույթը կասեցնելու վերաբերյալ։ Կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը միջնորդության հիմքում դրել էր վարչական դատարանում ԿԸՀ–ի դեմ առկա գործը, որի քննությունը դեռևս չի ավարտվել։
«Հակառակ պարագայում ունենալու ենք մի վիճակ, որ բարձր դատարանը, եթե բովանդակային առումով անդրադառնա ԿԸՀ որոշմանը, ապա լեգիտիմության հարց է առաջանալու, թե ինչ պարագայում է դատարանը նման գործողության դիմում, եթե այդ ակտի վերաբերյալ ներկայացված դիմումը վարույթ ընդունված չէ»,– ասաց Դրմեյանը։
Սակայն ՍԴ դատավորների կարծիքով՝ վարչական դատարանում վարույթը չի կարող խոչընդոտել սահմանադրական արդարադատությանը, քանի որ ՍԴ-ն չի կարող իր լիազորությունները զիջել վարչական դատարանին, ինչպես նաև նրանց որոշումը չի կարող լինել Սահմանադրությանը հակասող։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր, այդ թվում` «Միասնության թևերը», դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին, ժամը 11-ին։ ՍԴ–ն գործը քննելու համար 15 օր ժամանակ ունի։
Լրահոս
0