00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մահացած պայմանագրային զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել. մանրամասներ

© Sputnik / Asatur YesayantsԶինվորական սաղավարտ
Զինվորական սաղավարտ - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2026
Բաժանորդագրվել
Զինվորին գտել են զորամասում՝ զենքով բերանի մեջ կրակած վիճակում։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik.Հայաստանում հունիսի 26–ին մահացած պայմանագրային զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել։ Այս մասին գրում է ArmLur.am-ը` հղում անելով իր աղբյուներին։
Նշենք, որ երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ մահացել է պայմանագրային զինծառայող Ռ.Խ.-ն, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով` զինծառայող Ռ.Խ.-ն բանակ է զորակոչվել որպես ժամկետային զինծառայող, իսկ ահա 6 ամիս անց ընդգրկվել է «Պաշտպան Հայրենյաց» ծրագրին։ Քրեական վարույթը նախաձեռնվել է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։
Նշենք, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 18-ամյա զինծառայողը 6 ամիս ծառայելուց հետո կարող է 5 տարով դառնալ պայմանագրային զինծառայող։
«Դեպքը զարմանք է առաջացրել ՊՆ ղեկավար կազմի և իրավապահների շրջանում, քանի որ զինվորին գտել են զորամասում՝ զենքով բերանի մեջ կրակած վիճակում, և դեռ ավելին՝ դեպքը եղել է մարզերից մեկում նոր կազմավորված զորամասում։ Ավելին՝ մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգում արձանագրել են, որ զինվորը դեպքից առաջ փորձել է վնասել ձեռքերը, կան ձեռքերին ոչ շատ խորության «խազեր»»,– գրել է կայքը։
Զորամասում զինվորին որակել են որպես շատ խելացի ու պատրաստված անձնավորություն, նշել, որ նա մի քանի լեզուների էր տիրապետում։
Կայքը նկատել է, որ սա հունիս ամսվա ընթացքում մահվան 2-րդ դեպքն է, երբ քրեական վարույթը նախաձեռնված է զինվորին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։
Հունիսի 2-ին էլ զինվոր Արամայիս Գևորգյանին էին գտել կախված վիճակում։ Մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել։
Լրահոս
0