https://arm.sputniknews.ru/20260627/eduard-spercjany-teghapvokhvel-e-saudjan-arabiaji-al-akhli-akumb-103933317.html
Էդուարդ Սպերցյանը տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Ախլի» ակումբ
Էդուարդ Սպերցյանը տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Ախլի» ակումբ
Sputnik Արմենիա
«Կրասնոդարը» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի դիմաց կստանա 25 միլիոն եվրո։ 27.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-27T22:12+0400
2026-06-27T22:12+0400
2026-06-27T22:23+0400
էդուարդ սպերցյան
ֆուտբոլ
ֆուտբոլիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/04/89698688_0:27:3344:1908_1920x0_80_0_0_1beb84a251a0f7314c7d0736759ef4b3.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik.Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի «Կրասնոդարի» ակումբից տեղափոխվում է Սաուդյան «Ալ Ահլի» ակումբ։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնում է լրագրող Իվան Կարպովը։Սաուդյան Արաբիայի` ավարտված առաջնության բրոնզե մեդալակիրը 20-25 միլիոն եվրո է վճարելու 26-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի համար։ Սպերցյանի տարեկան աշխատավարձը 6 միլիոն եվրո կլինի։ Կարպովը հայտնել է, որ կողմերը կկնքեն 3 տարվա պայմանագիր, որը կունենա ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագը աներևակայելի արդյունքի է հասել «Կրասնոդարում»Ավելի վաղ Սպերցյանը հնարավոր էր համարել, որ Ռուսաստանի գավաթի սուպերեզրափակիչը Մոսկվայի «Սպարտակի» դեմ կարող է իր վերջին խաղը լինել «Կրասնոդարի» կազմում։2025/26 մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 42 խաղ՝ խփելով 14 գոլ և կատարելով 18 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Կրասնոդար» ակումբի հետ նախատեսված էր մինչև 2029 թվականի ամառը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/04/89698688_613:0:3344:2048_1920x0_80_0_0_d6113c89b70bcef9bc37b38b33b7fc7f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդուարդ սպերցյան, ֆուտբոլ, ֆուտբոլիստ
էդուարդ սպերցյան, ֆուտբոլ, ֆուտբոլիստ
Էդուարդ Սպերցյանը տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Ախլի» ակումբ
22:12 27.06.2026 (Թարմացված է: 22:23 27.06.2026) «Կրասնոդարը» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի դիմաց կստանա 25 միլիոն եվրո։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik.Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի «Կրասնոդարի» ակումբից տեղափոխվում է Սաուդյան «Ալ Ահլի» ակումբ։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնում է լրագրող Իվան Կարպովը։
Սաուդյան Արաբիայի` ավարտված առաջնության բրոնզե մեդալակիրը 20-25 միլիոն եվրո է վճարելու 26-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի համար։ Սպերցյանի տարեկան աշխատավարձը 6 միլիոն եվրո կլինի։
Կարպովը հայտնել է, որ կողմերը կկնքեն 3 տարվա պայմանագիր, որը կունենա ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։
Ավելի վաղ Սպերցյանը հնարավոր էր համարել, որ Ռուսաստանի գավաթի սուպերեզրափակիչը Մոսկվայի «Սպարտակի» դեմ կարող է իր վերջին խաղը լինել «Կրասնոդարի» կազմում։
2025/26 մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 42 խաղ՝ խփելով 14 գոլ և կատարելով 18 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Կրասնոդար» ակումբի հետ նախատեսված էր մինչև 2029 թվականի ամառը։