https://arm.sputniknews.ru/20260627/amnn-ev-irany-pvokhadardz-harvatsner-en-hascrel-irani-agnn-hajtararutjun-e-taratsel-103919161.html
ԱՄՆ–ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել. Իրանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել
ԱՄՆ–ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել. Իրանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել
Sputnik Արմենիա
Գիշերը ԱՄՆ-ն հարվածել է իրանական հրթիռների և ԱԹՍ–ների պահեստներին, ինչպես նաև առափնյա ռադիոլոկացիոն կայաններին: Իր հերթին ԻՀՊԿ-ն հայտնել է «համաձայնագրերը... 27.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-27T12:40+0400
2026-06-27T12:40+0400
2026-06-27T14:17+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
համաձայնագիր
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/18/85101205_0:0:721:406_1920x0_80_0_0_0b0b95bbb70d58c6c5e0dfca256c3540.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. ԱՄՆ-ն գիշերը հարված է հասցրել Հորմուզի նեղուցի մոտակայքում գտնվող իրանական մի շարք օբյեկտների, ինչից հետո Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ խախտվել են ՄԱԿ-ի կանոնադրությունն ու Իրան–ԱՄՆ հուշագիրը:ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ իրանական հրթիռների և անօդաչու սարքերի պահեստարաններին, ինչպես նաև առափնյա ռադիոտեղորոշիչ կայաններին հարվածը հասցվել է այն բանից հետո, երբ Իրանը հունիսի 25-ին անօդաչու թռչող սարքով հարձակվել է «M/V Ever Lovely» նավի վրա:ԱՄՆ-ն կրակի դադարեցում է սպասում Մերձավոր Արևելքի բոլոր ճակատներում. ԹրամփԻ պատասխան ԻՀՊԿ-ն հարվածել է մերձավորարևելյան տարածաշրջանում ԱՄՆ զինվորականների դիրքերին։ Իրանի պետական հեռուստատեսության տվյալներով՝ նախքան Իսլամական Հանրապետության կողմից ամերիկյան հարվածների ենթարկվելը, կորպուսի ուժերը մի քանի նախազգուշական կրակոցներ են արձակել Հորմուզի նեղուցում առևտրային նավերի ուղղությամբ:Գերատեսչությունը կոչ է արել Պարսից ծոցի հարավային ափի բոլոր պետություններին թույլ չտալ օգտագործել իրենց տարածքն ու ռեսուրսները Իրանի դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար:«ԱՄՆ ձախողված նախագահը հերթական անգամ ապացուցեց, որ ինքը հավատարիմ չէ բանակցությունների և հրադադարի սկզբունքներին», - գրել է նա X սոցցանցում:ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նույնպես X-ում անդրադարձել է Իրանին ԱՄՆ-ի նոր հարվածներին։«Իրանը ստորագրել է հրադադարի մասին համաձայնագիրը, մենք պահպանել ենք այն։ Եթե նրանք այլ կարծիքի են այն մասին, թե ինչպես է կիրառվում փոխըմբռնման հուշագիրը, ապա կարող են պարզապես վերցնել հեռախոսը և զանգահարել մեզ: Բայց բռնությունը կստանա պատասխան բռնություն», - գրել է նա։Իրանն ու Օմանը համատեղ կոմիտե կստեղծեն Հորմուզի նեղուցի շուրջ երկխոսության համարԻրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռակա կարգով հուշագիր են ստորագրել, որը ենթադրում է փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտության ավարտ:Հուշագիրը նաև սահմանում է ժամկետներ, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի նավարկությունը Հորմուզի նեղուցում:Բացի այդ, Իրանը պարտավորվում է միջուկային զենք չունենալ, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով։ Կողմերը 60 օրվա ընթացքում այդ հարցի շուրջ բանակցություններ կվարեն։ Թեհրանի համար արդյունքը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների վերացումը։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/18/85101205_24:0:580:417_1920x0_80_0_0_e4151e69a45b5b42e83b5790294aac94.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, համաձայնագիր, հորմուզի նեղուց
ամն, իրանի իսլամական հանրապետություն, համաձայնագիր, հորմուզի նեղուց
ԱՄՆ–ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել. Իրանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել
12:40 27.06.2026 (Թարմացված է: 14:17 27.06.2026) Գիշերը ԱՄՆ-ն հարվածել է իրանական հրթիռների և ԱԹՍ–ների պահեստներին, ինչպես նաև առափնյա ռադիոլոկացիոն կայաններին: Իր հերթին ԻՀՊԿ-ն հայտնել է «համաձայնագրերը խախտած և իրանական իշխանությունների հետ իրենց գործողությունները չհամակարգած նավերի» ուղղությամբ հարվածների մասին:
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. ԱՄՆ-ն գիշերը հարված է հասցրել Հորմուզի նեղուցի մոտակայքում գտնվող իրանական մի շարք օբյեկտների, ինչից հետո Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ խախտվել են ՄԱԿ-ի կանոնադրությունն ու Իրան–ԱՄՆ հուշագիրը:
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ իրանական հրթիռների և անօդաչու սարքերի պահեստարաններին, ինչպես նաև առափնյա ռադիոտեղորոշիչ կայաններին հարվածը հասցվել է այն բանից հետո, երբ Իրանը հունիսի 25-ին անօդաչու թռչող սարքով հարձակվել է «M/V Ever Lovely» նավի վրա:
Ի պատասխան ԻՀՊԿ-ն հարվածել է մերձավորարևելյան տարածաշրջանում ԱՄՆ զինվորականների դիրքերին։ Իրանի պետական հեռուստատեսության տվյալներով՝ նախքան Իսլամական Հանրապետության կողմից ամերիկյան հարվածների ենթարկվելը, կորպուսի ուժերը մի քանի նախազգուշական կրակոցներ են արձակել Հորմուզի նեղուցում առևտրային նավերի ուղղությամբ:
«Իրանի պատասխան հարվածները պաշտպանական բնույթ էին կրում։ Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակի հետևանքների պատասխանատվությունը կրում է ագրեսոր և պարտավորությունները խախտող ԱՄՆ-ն, ինչպես նաև նրանք, ովքեր որևէ կերպ աջակցում են ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ագրեսիվ գործողությունների իրականացմանը», - հստակեցրել է Իրանի ԱԳՆ-ն:
Գերատեսչությունը կոչ է արել Պարսից ծոցի հարավային ափի բոլոր պետություններին թույլ չտալ օգտագործել իրենց տարածքն ու ռեսուրսները Իրանի դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար:
«ԱՄՆ ձախողված նախագահը հերթական անգամ ապացուցեց, որ ինքը հավատարիմ չէ բանակցությունների և հրադադարի սկզբունքներին», - գրել է նա X սոցցանցում:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նույնպես X-ում անդրադարձել է Իրանին ԱՄՆ-ի նոր հարվածներին։
«Իրանը ստորագրել է հրադադարի մասին համաձայնագիրը, մենք պահպանել ենք այն։ Եթե նրանք այլ կարծիքի են այն մասին, թե ինչպես է կիրառվում փոխըմբռնման հուշագիրը, ապա կարող են պարզապես վերցնել հեռախոսը և զանգահարել մեզ: Բայց բռնությունը կստանա պատասխան բռնություն», - գրել է նա։
Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռակա կարգով հուշագիր են ստորագրել, որը ենթադրում է փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտության ավարտ:
Հուշագիրը նաև սահմանում է ժամկետներ, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի նավարկությունը Հորմուզի նեղուցում:
Բացի այդ, Իրանը պարտավորվում է միջուկային զենք չունենալ, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով։ Կողմերը 60 օրվա ընթացքում այդ հարցի շուրջ բանակցություններ կվարեն։ Թեհրանի համար արդյունքը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների վերացումը։