https://arm.sputniknews.ru/20260623/irann-u-omany-hamategh-kvomite-ksteghtsen-hvormuzi-neghuci-shurj-erkkhvosutjan-hamar-103757175.html
Իրանն ու Օմանը համատեղ կոմիտե կստեղծեն Հորմուզի նեղուցի շուրջ երկխոսության համար
Իրանն ու Օմանը համատեղ կոմիտե կստեղծեն Հորմուզի նեղուցի շուրջ երկխոսության համար
Sputnik Արմենիա
Իրանի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին Հորմուզի նեղուցում նոր իրավակարգի մշակման մասին` նշելով, որ այդ գործընթացը համակարգվում է մեկ այլ ափամերձ երկրի՝... 23.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-23T15:13+0400
2026-06-23T15:13+0400
2026-06-23T15:13+0400
իրանի իսլամական հանրապետություն
օման
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0b/103361053_0:0:1501:844_1920x0_80_0_0_fc102f518aa48be1f75fc3725e2ea333.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Իրանն ու Օմանը համատեղ կոմիտե կստեղծեն Հորմուզի նեղուցի շուրջ երկխոսության համար։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։Իրանի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին Հորմուզի նեղուցում նոր իրավական կարգի մշակման մասին՝ նշելով, որ այդ գործընթացը համակարգվում է մեկ այլ ափամերձ երկրի՝ Օմանի հետ։ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը տարիներ շարունակ բաց է եղել նավերի անվճար անցման համար, սակայն ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից հետո նեղուցում իրավիճակն այլևս երբեք նույնը չի լինի:Իրանի իշխանություններն ընդգծել են, որ նախատեսում են վճար գանձել նավերի անվտանգ անցման հետ կապված ծառայությունների համար` միաժամանակ նշելով, որ այդ վճարը տուրք չէ: ԱՄՆ-ի հետ հուշագրի ստորագրումից հետո Իրանը հունիսի 18-ին պարտավորվել է 60 օրվա ընթացքում որևէ գումար չգանձել նավերից:Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր են ստորագրել, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:Իրանն ու ԱՄՆ–ն վերջնական պայմանագրի պատրաստման մեխանիզմ են ստեղծել. հայտարարություն
իրանի իսլամական հանրապետություն
օման
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0b/103361053_174:0:1299:844_1920x0_80_0_0_e3c14013c8cff9d02abae361c5678dfa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, օման, հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն, օման, հորմուզի նեղուց
Իրանն ու Օմանը համատեղ կոմիտե կստեղծեն Հորմուզի նեղուցի շուրջ երկխոսության համար
Իրանի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին Հորմուզի նեղուցում նոր իրավակարգի մշակման մասին` նշելով, որ այդ գործընթացը համակարգվում է մեկ այլ ափամերձ երկրի՝ Օմանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Իրանն ու Օմանը համատեղ կոմիտե կստեղծեն Հորմուզի նեղուցի շուրջ երկխոսության համար։ Ինչպես տեղեկացնում է
ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Մասկատ կատարած այցի արդյունքում Իրանն ու Օմանը համատեղ կոմիտե կստեղծեն Հորմուզի նեղուցի շուրջ երկխոսության համար, մանրամասները կհրապարակվեն համատեղ հայտարարությամբ», - նշել է Ղալիբաֆը:
Իրանի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին Հորմուզի նեղուցում նոր իրավական կարգի մշակման մասին՝ նշելով, որ այդ գործընթացը համակարգվում է մեկ այլ ափամերձ երկրի՝ Օմանի հետ։ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը տարիներ շարունակ բաց է եղել նավերի անվճար անցման համար, սակայն ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից հետո նեղուցում իրավիճակն այլևս երբեք նույնը չի լինի:
Իրանի իշխանություններն ընդգծել են, որ նախատեսում են վճար գանձել նավերի անվտանգ անցման հետ կապված ծառայությունների համար` միաժամանակ նշելով, որ այդ վճարը տուրք չէ: ԱՄՆ-ի հետ հուշագրի ստորագրումից հետո Իրանը հունիսի 18-ին պարտավորվել է 60 օրվա ընթացքում որևէ գումար չգանձել նավերից:
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով
հուշագիր են ստորագրել, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը: