https://arm.sputniknews.ru/20260626/ynddimutjuny-chi-bacarum-yntrutjunneri-ardjunqnery-miedum-vitsharkely-surenjanc-103892733.html
Ընդդիմությունը չի բացառում ընտրությունների արդյունքները ՄԻԵԴ–ում վիճարկելը․ Սուրենյանց
Ընդդիմությունը չի բացառում ընտրությունների արդյունքները ՄԻԵԴ–ում վիճարկելը․ Սուրենյանց
Sputnik Արմենիա
Պատգամավորի թեկնածուն շեշտեց, որ ընտրությունների արդյունքների նման մասշտաբի վիճարկում երբևէ չէր եղել։ 26.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-26T17:24+0400
2026-06-26T17:24+0400
2026-06-26T17:25+0400
հայաստան
ընդդիմություն
աժ (ազգային ժողով)
սուրեն սուրենյանց
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103421695_0:133:2560:1573_1920x0_80_0_0_7167a26b3e010a9ce5036322049f460d.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Եթե ընդդիմությունը ԱԺ ընտրությունների վիճարկման գործում հաջողություն չունենա ներպետական ատյաններում, ապա չի բացառվում, որ ՄԻԵԴ դիմեն։ Այսօր Սահմանադրական դատարանի մոտ ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ այդ մասին ասաց քաղաքական վերլուծաբան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը։Նա հավելեց, որ ընտրությունների արդյունքների նման մասշտաբի վիճարկում երբևէ չի եղել։ Սուրենյանցը հիշեցրեց, որ քաղաքական 7 ուժեր դիմում են ներկայացրել ՍԴ, ևս 3 ուժեր չեն բողոքարկել (ՀԱԿ, «Լուսավոր Հայաստան», ԱԺԲ), բայց ընտրությունները լեգիտիմ չեն համարում։ Ըստ նրա՝ սա խոսում է ընտրական ինստիտուտների նկատմամբ տոտալ անվստահության մասին։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103421695_143:0:2418:1706_1920x0_80_0_0_2745b9d7aa4e0a2831a7e616e86ee874.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ընդդիմություն, աժ (ազգային ժողով), սուրեն սուրենյանց, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
հայաստան, ընդդիմություն, աժ (ազգային ժողով), սուրեն սուրենյանց, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
Ընդդիմությունը չի բացառում ընտրությունների արդյունքները ՄԻԵԴ–ում վիճարկելը․ Սուրենյանց
17:24 26.06.2026 (Թարմացված է: 17:25 26.06.2026) Պատգամավորի թեկնածուն շեշտեց, որ ընտրությունների արդյունքների նման մասշտաբի վիճարկում երբևէ չէր եղել։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Եթե ընդդիմությունը ԱԺ ընտրությունների վիճարկման գործում հաջողություն չունենա ներպետական ատյաններում, ապա չի բացառվում, որ ՄԻԵԴ դիմեն։ Այսօր Սահմանադրական դատարանի մոտ ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ այդ մասին ասաց քաղաքական վերլուծաբան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը։
«Իրավական բոլոր հիմքերը կան, որ Սահմանադրական դատարանի նախագահն ու նրա անդամները Վահագն Հովակիմյան (ԿԸՀ նախագահ. խմբ) չդառնան․․․ Բայց ես լավատես չեմ, մեծ հույսեր չունեմ․․․ Սակայն իրավական գործիքակազմ է, պետք է ամբողջությամբ օգտագործենք, որովհետև մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից չի բացառվում, որ վիճարկումներ լինեն եվրոպական ատյաններում»,- նշեց Սուրենյանցը։
Նա հավելեց, որ ընտրությունների արդյունքների նման մասշտաբի վիճարկում երբևէ չի եղել։ Սուրենյանցը հիշեցրեց, որ քաղաքական 7 ուժեր դիմում են ներկայացրել ՍԴ, ևս 3 ուժեր չեն բողոքարկել (ՀԱԿ, «Լուսավոր Հայաստան», ԱԺԲ), բայց ընտրությունները լեգիտիմ չեն համարում։ Ըստ նրա՝ սա խոսում է ընտրական ինստիտուտների նկատմամբ տոտալ անվստահության մասին։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։ Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է: