00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սեդա Սաֆարյանն ու Դավիթ Խաչատուրյանը կմասնակցեն ընտրությունների արդյունքների ՍԴ քննարկմանը

© SputnikՍեդա Սաֆարյան
Սեդա Սաֆարյան - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2026
Բաժանորդագրվել
ՍԴ Դավիթ Խաչատուրյանը հերքեց իր անաչառության վերաբերյալ կասկածները՝ ընդգծելով եղբոր պաշտոնանկության և գործող իշխանության հանդեպ իր դիրքորոշման միջև տրամաբանական կապի բացակայությունը։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Սահմանադրական դատարանի դատավորներ Սեդա Սաֆարյանը և Դավիթ Խաչատուրյանը կմասնակցեն 2026 թվականի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։ ՍԴ դատավորներից որևէ մեկը նրանց մասնակցության անհնարինության հետ կապված հարց չբարձրացրեց։
Նշենք, որ Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարց կարող են բարձրացնել միայն Սահմանադրական դատարանի դատավորները:
Մինչ այդ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը դատարանին հիշեցրել էր, որ ՍԴ դատավոր Դավիթ Խաչատուրյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է։
«Խաչատուրյանի եղբայրն աշխատանքից ազատվել էր, ըստ մամուլի, ստացած SMS-ի արդյունքում»,– ասաց Վարդևանյանը։
Իր անաչառության հետ կապված կասկածին արձագանքեց ՍԴ դատավոր Դավիթ Խաչատուրյանը` նշելով, թե փաստարկը թերի է։
«Տրամաբանությունը թերի է այն առումով, որ ՀՀ վարչապետի՝ գործող քաղաքական ուժի ղեկավար անձի հաղորդագրության հիման վրա կամ նրա կողմից աշխատանքից ազատվել է իմ եղբայրը։ Ստացվում է, որ եղբորս գործից հանելու «լավության» դիմաց դուրս գալու համար պետք է դրական կանխակալ վերաբերմու՞նք ունենամ։ Այստեղ տրամաբանությունն այդքան էլ ճիշտ չէ»,– ասաց Խաչատուրյանը։
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն էլ իր տեսակետը հայտնեց ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության անհնարինության հետ կապված։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը նիստին բարձրաձայնել էր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցը` նշելով, որ նույն հիմքով ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը զրկվել են գործի մասնակցության հնարավորությունից։
«Երեք դատավորների հիմքերը նույնական չեն ու գրեթե ոչ մի առումով չեն համընկնում։ Մի առումով են համընկնում, որ ընդամենը քաղաքականությամբ զբաղվելու հետ կապված հարց է եղել, իսկ մնացած առումներով դատավորների անհնարինության հանգամանքները նույնական չեն եղել»,– ասաց ՍԴ նախագահը։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է այսօր ժամը 11-ին։
Լրահոս
0