https://arm.sputniknews.ru/20260626/sdic-aknkalvum-e-pashtpanel-hh-qaghaqacu-sahmanadrakan-iravunqy-arman-abvovjan-103904043.html
ՍԴ–ից ակնկալվում է պաշտպանել ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքը․ Արման Աբովյան
ՍԴ–ից ակնկալվում է պաշտպանել ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքը․ Արման Աբովյան
Sputnik Արմենիա
Պատգամավորի թեկնածուն վստահ է՝ եթե այսօր թույլ տրվի, որ թեկուզ մեկ քաղաքացու քվե ոտնահարվի, վաղը բոլորի իրավունքներն են ոտնահարվելու։ 26.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-26T19:31+0400
2026-06-26T19:31+0400
2026-06-26T19:31+0400
հայաստան
սահմանադրական դատարան
արման աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1a/103900504_0:0:1600:901_1920x0_80_0_0_44345e45b518beef722e8b74eba9890e.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Սահմանադրական դատարանից այսօր ակնկալվում է ընդամենը մեկ բան՝ պաշտպանել ՀՀ քաղաքացու՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները։ ՍԴ-ի մոտ ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը։Նա հավելեց՝ Սահմանադրական դատարանից պահանջում են Սահմանադրության դրույթների կատարում։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1a/103900504_53:0:1476:1067_1920x0_80_0_0_1f0a3278cf9a13e4f372cada2a14ee64.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սահմանադրական դատարան, արման աբովյան
հայաստան, սահմանադրական դատարան, արման աբովյան
ՍԴ–ից ակնկալվում է պաշտպանել ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքը․ Արման Աբովյան
Պատգամավորի թեկնածուն վստահ է՝ եթե այսօր թույլ տրվի, որ թեկուզ մեկ քաղաքացու քվե ոտնահարվի, վաղը բոլորի իրավունքներն են ոտնահարվելու։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Սահմանադրական դատարանից այսօր ակնկալվում է ընդամենը մեկ բան՝ պաշտպանել ՀՀ քաղաքացու՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները։ ՍԴ-ի մոտ ընդդիմության կազմակերպած
բողոքի ակցիայի ժամանակ այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը։
«Այն, ինչ այսօր կատարվում է, միայն «Բարգավաճ Հայաստանի» հետ կապ չունի։ Խնդիրը մանդատները չեն, ոչ էլ ԲՀԿ–ն կանցնի, թե ոչ։ Չնայած մարդկային և արդար բոլոր սկզբունքներով չի կարելի թույլ տալ, որ թեկուզ մեկ ձայն յուրացվի, գողացվի։ Խնդիրն այն է, որ եթե թեկուզ մեկ քաղաքացու ձայնը գետնով են տալիս, վաղը բոլորիս են գետնով տալու»,- ասաց Աբովյանը։
Նա հավելեց՝ Սահմանադրական դատարանից պահանջում են Սահմանադրության դրույթների կատարում։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։ Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է: