https://arm.sputniknews.ru/20260626/pashinjany-khvosakcutjuny-tanum-e-ajl-kvoghm-zakharvovan--eatm-in-hh-andamakcutjan-masin-103888674.html
Փաշինյանը խոսակցությունը տանում է այլ կողմ. Զախարովան ՝ ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության մասին
Փաշինյանը խոսակցությունը տանում է այլ կողմ. Զախարովան ՝ ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության մասին
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ն պետք է ինքը պատասխանի հարցին՝ գործում է, թե ոչ։ 26.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-26T16:28+0400
2026-06-26T16:28+0400
2026-06-26T16:28+0400
մարիա զախարովա
եվրամիություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103321560_0:0:2560:1440_1920x0_80_0_0_82673268b39be04eb29a69c80dfc2368.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ի մասին իր վերջին հայտարարություններով խոսակցությունն այլ կողմ է տանում, կարծում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:ՌԴ պաշտոնյան այսպես է մեկնաբանել Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե ԵԱՏՄ-ն պետք է հստակ որոշի՝ արդյոք միությունում գործում է ապրանքների, ծառայությունների, ֆինանսների ազատ տեղաշարժը։ Փաշինյանն ընդգծել էր, եթե այդ տեղաշարժը չկա, ապա ԵԱՏՄ-ն էլ չկա։Զախարովայի կարծիքով, ՀՀ վարչապետը անպատասխան է թողնում գլխավոր հարցը. ինչպե՞ս կարելի է 2025 թվականին ընդունել «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, բազմիցս պնդել, որ Հայաստանի ապագան Եվրոպայում է, 2026 թվականի մայիսին ԵՄ-ի հետ համատեղ հռչակագրեր ստորագրել, որոնցում թվարկված են հանրապետությունը միությանը մոտեցնելու կոնկրետ քայլեր, և միաժամանակ հայտարարել ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ մնալու մտադրության մասին։Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին:Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103321560_320:0:2240:1440_1920x0_80_0_0_d4c4e166cc012ad60a07986a868ad764.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, նիկոլ փաշինյան
մարիա զախարովա, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, նիկոլ փաշինյան
Փաշինյանը խոսակցությունը տանում է այլ կողմ. Զախարովան ՝ ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության մասին
Ավելի վաղ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ն պետք է ինքը պատասխանի հարցին՝ գործում է, թե ոչ։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ի մասին իր վերջին հայտարարություններով խոսակցությունն այլ կողմ է տանում, կարծում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
ՌԴ պաշտոնյան այսպես է մեկնաբանել Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե ԵԱՏՄ-ն պետք է հստակ որոշի՝ արդյոք միությունում գործում է ապրանքների, ծառայությունների, ֆինանսների ազատ տեղաշարժը։ Փաշինյանն ընդգծել էր, եթե այդ տեղաշարժը չկա, ապա ԵԱՏՄ-ն էլ չկա։
Զախարովայի խոսքով՝ նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև Երևանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցման հետ կապված։Նա ընդգծել է, որ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ պատասխանի Եվրասիական տնտեսական միության և ԵՄ-ի միջև իր ռազմավարական ընտրության հարցին։ Ըստ Զախարովայի` ՀՀ իշխանությունների վարքագիծը չի կարող համարվել տնտեսական միությանը բարեխիղճ անդամակցություն։
Զախարովայի կարծիքով, ՀՀ վարչապետը անպատասխան է թողնում գլխավոր հարցը. ինչպե՞ս կարելի է 2025 թվականին ընդունել «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, բազմիցս պնդել, որ Հայաստանի ապագան Եվրոպայում է, 2026 թվականի մայիսին ԵՄ-ի հետ համատեղ հռչակագրեր ստորագրել, որոնցում թվարկված են հանրապետությունը միությանը մոտեցնելու կոնկրետ քայլեր, և միաժամանակ հայտարարել ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ մնալու մտադրության մասին։
«Ըստ էության, թվում է, թե Միության շրջանակներում Երևանի գործունեությունը ընդամենը ժամանակավոր միջոց է եվրոպական դաշինքին անդամակցելու համար, որի չափանիշներն ու կանոնները արմատապես տարբերվում են ԵԱՏՄ-ից և որը, ավելին, Ռուսաստանի նկատմամբ թշնամական քաղաքականություն է վարում: Նման վարքագիծը չի կարելի անվանել ԵԱՏՄ-ին բարեխիղճ անդամակցություն», - հավելել է նա։
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին:
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն
ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ
Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար: