https://arm.sputniknews.ru/20260626/pashinjann-antesum-e-nranc-qven-vovqer-chen-yndunum-vor-arcakhjan-sharzhumn-avartvel-e-hjd-103898568.html
Փաշինյանն անտեսում է նրանց քվեն, ովքեր չեն ընդունում, որ Արցախյան շարժումն ավարտվել է. ՀՅԴ
Փաշինյանն անտեսում է նրանց քվեն, ովքեր չեն ընդունում, որ Արցախյան շարժումն ավարտվել է. ՀՅԴ
Sputnik Արմենիա
ՀՅԴ Հայ դատի կետրոնական խորհուրդը համոզված է` Փաշինյանը «մոլորության» մեջ է` նա չի հասկացել ժողովրդավարության իմաստը, էությունը։ 26.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-26T18:24+0400
2026-06-26T18:24+0400
2026-06-26T18:43+0400
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
հայ յեղափոխական դաշնակցություն
հայտարարություն
նիկոլ փաշինյան
ղարաբաղյան հակամարտություն
ղարաբաղյան շարժում
https://cdn.am.sputniknews.ru/img/181/86/1818645_19:0:1582:879_1920x0_80_0_0_4e35504b4fbc851953aa11f31ef4d458.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անտեսում է ՀՀ–ի ավելի քան կես միլիոն քաղաքացիների քվեի իրավունքը, որոնք չեն կիսում իր՝ «Ղարաբաղի շարժումը չի շարունակվում, չի շարունակվելու» տեսակետը։ Այդ մասին ասված է ՀՅԴ Հայ դատի կետրոնական խորհրդի այսօրվա հայտարարության մեջ։Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է մեր պետականության համար։ՀՅԴ Հայ դատի կետրոնական խորհուրդը համոզված է` Փաշինյանը «մոլորության» մեջ է` նա չի հասկացել ժողովրդավարության իմաստը, էությունը։ «Նա չի հասկանում, որ ժողովրդավարությունը մեծամասնության իշխանությունն է՝ միաժամանակ երաշխավորելով փոքրամասնության մարդկային և քաղաքացիական իրավունքները»,– նշել են ՀՅԴ–ից։ Ըստ Հայ դատի կետրոնական խորհրդի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միաժամանակ և հետևողականորեն շարունակում է Ադրբեջանի հակահայ և հակաՀայաստան քայլերն արդարացնողի իր վարքագիծը՝ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված «Արևմտյան Ադրբեջանի» քարոզչությունն ու այդ ուղղությամբ Ադրբեջանի պետական քայլերը համարելով պարզապես «հայելային արձագանքներ»։ Ղարաբաղյան շարժումը շարունակելը կործանարար է մեր պետականության համար. Փաշինյան«Պատմությունից և ներկա իրականությունից ոչինչ չհասկցած կամ չհասկացող Նիկոլ Փաշինյանի համար հայ ազգային քաղաքական միտքն է պատճառը, որ Թուրքիան գործադրել է Հայոց ցեղասպանությունը, որ Ադրբեջանը ցեղասպանական քաղաքականություն է վարել Արցախի դեմ՝ հայաթափ անելով այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան այսօր միասնաբար սպառնում են Հայաստանի Հանրապետության գոյությանը, սպառնում են առնվազն պատերազմով, եթե չբավարարվեն իրենց պահանջները»,– ընդգծել են Դաշնակցությունից։Հայ դատի համակարգից հավաստիացնում են` վճռական և նպատակասլաց շարունակելու են մասնակցել ՀՅԴ պայքարին՝ ամենուրեք պաշտպանելու հայության, ներառյալ՝ արցախցիների բոլոր իրավունքները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/181/86/1818645_214:0:1386:879_1920x0_80_0_0_5e057dbc298ad051f9a63de87e4dfa7c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), հայ յեղափոխական դաշնակցություն, հայտարարություն, նիկոլ փաշինյան, ղարաբաղյան հակամարտություն, ղարաբաղյան շարժում
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), հայ յեղափոխական դաշնակցություն, հայտարարություն, նիկոլ փաշինյան, ղարաբաղյան հակամարտություն, ղարաբաղյան շարժում
Փաշինյանն անտեսում է նրանց քվեն, ովքեր չեն ընդունում, որ Արցախյան շարժումն ավարտվել է. ՀՅԴ
18:24 26.06.2026 (Թարմացված է: 18:43 26.06.2026) ՀՅԴ Հայ դատի կետրոնական խորհուրդը համոզված է` Փաշինյանը «մոլորության» մեջ է` նա չի հասկացել ժողովրդավարության իմաստը, էությունը։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անտեսում է ՀՀ–ի ավելի քան կես միլիոն քաղաքացիների քվեի իրավունքը, որոնք չեն կիսում իր՝ «Ղարաբաղի շարժումը չի շարունակվում, չի շարունակվելու» տեսակետը։ Այդ մասին ասված է ՀՅԴ Հայ դատի կետրոնական խորհրդի այսօրվա հայտարարության մեջ։
Նիկոլ Փաշինյանը
պարբերաբար հայտարարում է, որ Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է մեր պետականության համար։
«Այդ ավելի քան կես միլիոն ՀՀ քաղաքացիները իրավունք ունեն իրենց տեսակետը բարձրաձայնելու, հետապնդելու, եթե նույնիսկ էդ պրոցեսը կարա խնդիրներ առաջացնի։ Ավելին` Նիկոլ Փաշինյանը, որի կուսակցությունը հետևողականորեն հրաժարվել է և շարունակում է հրաժարվել այն ամեն ինչից, ինչ համահայկական է, ազգային է, ցանկանում է ստիպել, որ ՀՀ սահմաններից դուրս ապրող հայերը՝ անկախ իրենց քաղաքացիությունից, զրկվեն իրենց տեսակետն ունենալու, այդ տեսակետն արտահայտելու և դրա իրականացումը հետապնդելու իրավունքից»,– ասված է հայտարարության մեջ:
ՀՅԴ Հայ դատի կետրոնական խորհուրդը համոզված է` Փաշինյանը «մոլորության» մեջ է` նա չի հասկացել ժողովրդավարության իմաստը, էությունը։
«Նա չի հասկանում, որ ժողովրդավարությունը մեծամասնության իշխանությունն է՝ միաժամանակ երաշխավորելով փոքրամասնության մարդկային և քաղաքացիական իրավունքները»,– նշել են ՀՅԴ–ից։
Ըստ Հայ դատի կետրոնական խորհրդի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միաժամանակ և հետևողականորեն շարունակում է Ադրբեջանի հակահայ և հակաՀայաստան քայլերն արդարացնողի իր վարքագիծը՝ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված «Արևմտյան Ադրբեջանի» քարոզչությունն ու այդ ուղղությամբ Ադրբեջանի պետական քայլերը համարելով պարզապես «հայելային արձագանքներ»։
«Պատմությունից և ներկա իրականությունից ոչինչ չհասկցած կամ չհասկացող Նիկոլ Փաշինյանի համար հայ ազգային քաղաքական միտքն է պատճառը, որ Թուրքիան գործադրել է Հայոց ցեղասպանությունը, որ Ադրբեջանը ցեղասպանական քաղաքականություն է վարել Արցախի դեմ՝ հայաթափ անելով այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան այսօր միասնաբար սպառնում են Հայաստանի Հանրապետության գոյությանը, սպառնում են առնվազն պատերազմով, եթե չբավարարվեն իրենց պահանջները»,– ընդգծել են Դաշնակցությունից։
Հայ դատի համակարգից հավաստիացնում են` վճռական և նպատակասլաց շարունակելու են մասնակցել ՀՅԴ պայքարին՝ ամենուրեք պաշտպանելու հայության, ներառյալ՝ արցախցիների բոլոր իրավունքները։