https://arm.sputniknews.ru/20250417/gharabaghjan-sharzhumy-sharunakely-kvortsanarar-e-mer-petakanutjan-hamar-pashinjan-87926714.html
Ղարաբաղյան շարժումը շարունակելը կործանարար է մեր պետականության համար. Փաշինյան
Ղարաբաղյան շարժումը շարունակելը կործանարար է մեր պետականության համար. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով` մենք անկախ պետություն ստեղծել ենք ոչ թե ավելի լավ կյանքի, այլ Ղարաբաղի հարցի համար։ 17.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-17T15:25+0400
2025-04-17T15:25+0400
2025-04-17T15:26+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
ղարաբաղյան շարժում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/11/87925529_0:0:1200:675_1920x0_80_0_0_1644a10269dcadba9e0ed39c8c8182c0.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է մեր պետականության համար։ Ազգային ժողովում ՀՀ կառավարության 2024 թ. ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա որոշեց անդրադառնալ Հայաստանի 3–րդ հանրապետության բովանդակային էությանը` նշելով, որ 1980–ականների վերջին Հայաստանի անկախացման գաղափարը գեներացվել է ոչ թե հանուն անկախության և պետականության, այլ ԼՂ խնդրի լուծման։Ղարաբաղյան շարժման հայեցակարգը, կամ ինչ են իրականում ուզում Բաքուն և ԱնկարանՓաշինյանի խոսքով` Դաշնակցության «004» շրջաբերականը, նրանց հոգևոր անձանց` խորհրդարանում մեջբերված հարցազրույցները, ՀՀ նախկին ղեկավարության հայտարարությունները այս ծիրի մեջ են։«Այդ իսկ պատճառով ես և մեր կառավարության յուրաքանչյուր անդամ ասել ու ասում ենք` Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է մեր պետականության համար։ Ցավոք, մենք սա շատ ուշ ենք հասկացել»,– ասաց նա։Վարչապետը վստահ է, որ մենք մեր պատմության գագաթնակետին ենք հասել, և մեր հազարամյա պատմության մեջ մեր պետության հարատևությունն ապահովելու այսպիսի շանս չենք ունեցել։«Մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք». Փաշինյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/11/87925529_135:0:1035:675_1920x0_80_0_0_3b630f5db9ee9b4c99dfa85faf7c035c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, ղարաբաղյան շարժում
հայաստան, նիկոլ փաշինյան, ղարաբաղյան շարժում
Ղարաբաղյան շարժումը շարունակելը կործանարար է մեր պետականության համար. Փաշինյան
15:25 17.04.2025 (Թարմացված է: 15:26 17.04.2025) ՀՀ վարչապետի խոսքով` մենք անկախ պետություն ստեղծել ենք ոչ թե ավելի լավ կյանքի, այլ Ղարաբաղի հարցի համար։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է մեր պետականության համար։ Ազգային ժողովում ՀՀ կառավարության 2024 թ. ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա որոշեց անդրադառնալ Հայաստանի 3–րդ հանրապետության բովանդակային էությանը` նշելով, որ 1980–ականների վերջին Հայաստանի անկախացման գաղափարը գեներացվել է ոչ թե հանուն անկախության և պետականության, այլ ԼՂ խնդրի լուծման։
«Այսինքն` մենք անկախ պետություն ստեղծել ենք ոչ թե ավելի լավ կյանքի, այլ Ղարաբաղի հարցի համար։ Ինչպես ասել է «Ղարաբաղ» կոմիտեի առաջնորդներից մեկը, անկախությունը հարկավոր է Ղարաբաղի հարցի լուծման համար։ Շուրջ 30 տարի մենք կառուցել ենք պետության մի մոդել, որը հիմնականում և առավելապես նվիրված է եղել Ղարաբաղի հարցի լուծմանը. Ղարաբաղյան շարժմանը և հանուն դրա ամեն ինչ զոհաբերելու գաղափարախոսությանը։ Ես ինքս հաշտ եմ եղել այդ մոդելի հետ մինչ այն պահը, երբ որպես ՀՀ վարչապետ փաստերին ու իրողություններին հասանելիություն ստանալուն զուգահեռ կամաց–կամաց, սկզբում աղոտ, ապա առարկայորեն հասկացել եմ` եթե մեզ համար անկախությունն ու պետականությունը միջոց են Ղարաբաղյան հարցի մեր պատկերացրած լուծման համար, ապա արտաքին մի շարք դերակատարների համար դա միջոց էր մեր պետականությանը վերջ դնելու համար»,– հայտարարեց վարչապետը։
Փաշինյանի խոսքով` Դաշնակցության «004» շրջաբերականը, նրանց հոգևոր անձանց` խորհրդարանում մեջբերված հարցազրույցները, ՀՀ նախկին ղեկավարության հայտարարությունները այս ծիրի մեջ են։
«Այդ իսկ պատճառով ես և մեր կառավարության յուրաքանչյուր անդամ ասել ու ասում ենք` Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է մեր պետականության համար։ Ցավոք, մենք սա շատ ուշ ենք հասկացել»,– ասաց նա։
Վարչապետը վստահ է, որ մենք մեր պատմության գագաթնակետին ենք հասել, և մեր հազարամյա պատմության մեջ մեր պետության հարատևությունն ապահովելու այսպիսի շանս չենք ունեցել։