https://arm.sputniknews.ru/20260626/mughnu-surb-gevvorg-ekeghecu-hvogevvor-hvoviv-ter-gareginin-tujlatrvec-patarag-matucel--103880869.html
Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գարեգինին թույլատրվեց պատարագ մատուցել
Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գարեգինին թույլատրվեց պատարագ մատուցել
Sputnik Արմենիա
Կարգալույծ հռչակված քահանաներից մեկը հայտարարեց, թե իր համոզմամբ՝ տեր Գարեգինն առհասարակ այս մեղադրանքի հետ կապ չունի, ու եթե ինքը որոշողը լիներ, նա այստեղ չէր... 26.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-26T14:02+0400
2026-06-26T14:02+0400
2026-06-26T14:02+0400
տեր գարեգին արսենյան
դատ
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/10/94679673_0:0:771:435_1920x0_80_0_0_d15c72caab4594a6dfcae15e78d886b7.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Արագածոտնի թեմի դիվանապետ, Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գարեգին քահանա Արսենյանի նկատմամբ կիրառված վարչական հսկողության սահմանափակումները մեղմացվեցին։ Տեր Գարեգինին թույլատրվում է այցելել Սուրբ Գևորգ եկեղեցի, պատարագներ մատուցել՝ բացառելով այլ հոգևորականների հետ շփումը։ Նշենք, որ այսօր ցուցմունք էր տալիս գործով «տուժող» Արամայիս Թախմազյանը (նախկինում՝ տեր Թադե- խմբ․), որն իր ցուցմունքի ընթացքում հայտարարեց, թե իր համոզմամբ՝ տեր Գարեգինն առհասարակ այս մեղադրանքի հետ կապ չունի, և եթե ինքը որոշելու լիներ, նա այստեղ չէր լինի։ Նշեց նաև, որ տեր Գարեգինի հոգևոր ծառայության վերադառնալը որևէ կերպ չի կարող իր վրա բացասական ազդեցություն ունենալ։Դատական նիստը կշարունակվի օգոստոսի 19-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/10/94679673_0:0:771:579_1920x0_80_0_0_19750a806611d391d412a40dffe191b2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեր գարեգին արսենյան, դատ, դատարան
տեր գարեգին արսենյան, դատ, դատարան
Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գարեգինին թույլատրվեց պատարագ մատուցել
Կարգալույծ հռչակված քահանաներից մեկը հայտարարեց, թե իր համոզմամբ՝ տեր Գարեգինն առհասարակ այս մեղադրանքի հետ կապ չունի, ու եթե ինքը որոշողը լիներ, նա այստեղ չէր լինի։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Արագածոտնի թեմի դիվանապետ, Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գարեգին քահանա Արսենյանի նկատմամբ կիրառված վարչական հսկողության սահմանափակումները մեղմացվեցին։
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Դաբաղյանի նախագահությամբ, որոշում կայացրեց մասնակի բավարարել պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը՝ տեր Գարեգինի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոց վարչական հսկողությունը վերացնելու վերաբերյալ։
Տեր Գարեգինին թույլատրվում է այցելել Սուրբ Գևորգ եկեղեցի, պատարագներ մատուցել՝ բացառելով այլ հոգևորականների հետ շփումը։
Նշենք, որ այսօր ցուցմունք էր տալիս գործով «տուժող» Արամայիս Թախմազյանը (նախկինում՝ տեր Թադե- խմբ․), որն իր ցուցմունքի ընթացքում հայտարարեց, թե իր համոզմամբ՝ տեր Գարեգինն առհասարակ այս մեղադրանքի հետ կապ չունի, և եթե ինքը որոշելու լիներ, նա այստեղ չէր լինի։ Նշեց նաև, որ տեր Գարեգինի հոգևոր ծառայության վերադառնալը որևէ կերպ չի կարող իր վրա բացասական ազդեցություն ունենալ։
Դատական նիստը կշարունակվի օգոստոսի 19-ին։