https://arm.sputniknews.ru/20260626/iranin-petq-e-shnvorhavvorel-nvor-kargavitshaki-artiv-hhi-qajlery-harcer-karajacnen-pvordzaget-103799484.html
Իրանին պետք է շնորհավորել նոր կարգավիճակի առթիվ, ՀՀ–ի քայլերը հարցեր կառաջացնեն. փորձագետ
Իրանին պետք է շնորհավորել նոր կարգավիճակի առթիվ, ՀՀ–ի քայլերը հարցեր կառաջացնեն. փորձագետ
Sputnik Արմենիա
Ամերիկագետ Ռաֆայել Օրդուխանյանը պնդում է, որ նախևառաջ հենց Իրանում և նրա շուրջն է հիմա որոշվում նոր աշխարհակարգի ապագան։ 26.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-26T21:02+0400
2026-06-26T21:02+0400
2026-06-26T21:02+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն պետքարտուղար
ռուսաստան
չինաստան
ջեյ դի վենս
դոնալդ թրամփ
հայաստան
հեղինակներ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/18/103781529_0:19:1280:739_1920x0_80_0_0_dfb660fa2bd22f886a8e347b623c7673.jpg
Իրանին պետք է շնորհավորել տարածաշրջանային գերտերության նոր կարգավիճակի կապակցությամբ, և այդ առումով Հայաստանի ղեկավարության անհեռատես արևմտամետ քաղաքականությունը կարող է, մեղմ ասած, լուրջ հարցեր առաջացնել Արևմուտքի դեմ կոշտ տրամադրված Իրանի համար։ Sputnik Արմենիա ռադիոկայանի «Իրականում» հաղորդաշարի շրջանակում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ–ամերիկագետ Ռաֆայել Օրդուխանյանը։Արևմուտքը տիրապետում է տեղեկատվական դաշտին և պատրանքներ է ստեղծումՕրդուխանյանի խոսքով` առաջին հերթին հենց ամերիկյան լրատվական դաշտն է այսօր միանշանակ պնդում, որ իրենց երկիրը նույնիսկ Իսրայելի հետ համատեղ ի վիճակի չէ ռազմական ճանապարհով հաղթել Իրանին։ Եթե հնարավորություն լիներ, Իրանի հետ կանեին նույնը, ինչը ժամանակին արեցին Լիբիայի, Իրաքի, Սիրիայի և այլ երկրների հետ։Մեր զրուցակիցը նշում է, որ օգտագործելով այդ գործիքը` տեղեկատվական տիրույթը, ամերիկացիներն այսօր զբաղվում են իրենց «հաջողությունների» և «հաղթանակների», ինչ–որ մտացածին «դևի» հետ պայքարելու տարատեսակ պատրանքներ ստեղծելով, «դևեր», որոնց օգնում են այլ «դևեր»` Չինաստանը, Ռուսաստանը։ Իրականում ԱՄՆ–ն պարտվեց Իրանին մարտի դաշտում բացառապես այն պատճառով, որ առհասարակ չէր հասկանում` ինչ հասարակության հետ է կռվում, թե ինչ է տեղի ունենում այնտեղ` Իրանի ներսում։ԵՄ–ն նույնիսկ վրացիներին իրենց սխտորով թույլ չտվեց մտնել իր սպառողական շուկա. ԱթաևԻրանը հնարավոր չէ քանդելՕրդուխանյանը բացատրում է՝ ամերիկացիները չկարողացան հասկանալ գլխավորը՝ Իրանը կայսերական պատմական անցյալ ունեցող երկիր է։ Այն մեխանիզմները, որոնք կարող էին աշխատել Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, ասիական որոշ երկրներում, նման երկրներում չեն գործում։ Հենց դա իրանական հասարակությանը թույլ տվեց դիմակայել ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշմանը նույնիսկ ներքին քաղաքական հարցերում լուրջ հակասությունների առկայության դեպքում։Քաղաքագետը շեշտում է՝ այժմ տեսնում ենք Իրանի հենց այդ կայսերական հավակնությունների յուրատեսակ վերականգնում։ Ամերիկացիներն իրենց չմտածված գործողություններով կամա թե ակամա ստեղծում են (կամ արդեն ստեղծել են) տարածաշրջանային գերտերություն, որն անվիճելի հեղինակություն է վայելում, ընդ որում` ոչ միայն ամբողջ մեծ Մերձավոր Արևելքի շիա բնակչության շրջանում։ Փորձագետի կարծիքով՝ այժմ իրադարձությունները կզարգանան հենց Իրանի թելադրած սցենարով։«Իրականում գլխավոր խնդիրը հենց ԱՄՆ-ում է, քանի որ ներքին խնդիրները առճակատման են հանգեցրել ամերիկյան հասարակության մեջ,- բացատրում է ամերիկագետը։ - Այնտեղ որոշակի խմբավորումներ այժմ պատրաստվում են արդեն ոչ թե Կոնգրեսի և Սենատի միջանկյալ ընտրություններին, այլ նախագահական ընտրություններին։ Իսկ քանի որ դեմոկրատներն ի վիճակի չեն արժանի թեկնածու առաջադրել, ապա գլխավոր հավակնորդները, որքան էլ տարօրինակ է, մնում են Մարկո Ռուբիոն և Ջեյ Դի Վենսը»։Նոր աշխարհակարգի ապագան որոշվում է հենց իրանական հարթակումՓորձագետը նշում է՝ պարզվում է, որ հենց Մարկո Ռուբիոն է հանդիսանում ԱՄՆ նախագահի այն թեկնածուն, որի վրա խաղադրույքներ են կատարում թե՛ գլոբալիստ-լիբերալները, թե՛ նեոկոնսերվատորները: Նրանք, ըստ երևույթին, որոշակի կոնսենսուսի են եկել։ Իսկ կոնսենսուսը Վենսին «իրանական ճեղքը» նետելն է՝ փչացնելով նրա կարիերան։ Ընդ որում` հաջորդ նախագահը՝ Ռուբիոն, կփորձի նոր աշխարհակարգում պահպանել ԱՄՆ գերիշխող դիրքերը։Ամերիկագետը համոզված է, որ հիմա հենց Իրանում և նրա շուրջ է որոշվում նոր, ձևավորվող աշխարհակարգի ապագան։ Նույնիսկ ոչ ուկրաինական պլացդարմում, քանի որ արդեն պարզ է, որ ներկայիս վարչակազմի հետ հնարավոր չէ որևէ բան պայմանավորվել և դժվար թե հաջողվի։ ԱՄՆ ներկայիս նախագահը պարզապես ուժ չունի ինչ-որ բան փոխելու, նույնիսկ ցանկության դեպքում։ Իսկ ցանկություն, մեր զրուցակցի խոսքով, ամենայն հավանականությամբ չկա։TRIPP–ը, Հայաստանն ու Հարավային Կովկասը կարող են խնդիրներ առաջացնել ԱՄՆ–ի ու ԵՄ–ի միջև
իրանի իսլամական հանրապետություն
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Արման Վանեսքեհյան
https://cdn.am.sputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_8378331b059e9faf37157fba0101d26c.jpg
Արման Վանեսքեհյան
https://cdn.am.sputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_8378331b059e9faf37157fba0101d26c.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/18/103781529_135:0:1146:758_1920x0_80_0_0_bc6c78d84e013c3517fed3639317fe48.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արման Վանեսքեհյան
https://cdn.am.sputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_8378331b059e9faf37157fba0101d26c.jpg
իրանի իսլամական հանրապետություն, ամն պետքարտուղար, ռուսաստան, չինաստան, ջեյ դի վենս, դոնալդ թրամփ, հայաստան, հեղինակներ, տեսանյութ, տեսանյութեր, видео
իրանի իսլամական հանրապետություն, ամն պետքարտուղար, ռուսաստան, չինաստան, ջեյ դի վենս, դոնալդ թրամփ, հայաստան, հեղինակներ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Իրանին պետք է շնորհավորել նոր կարգավիճակի առթիվ, ՀՀ–ի քայլերը հարցեր կառաջացնեն. փորձագետ
Ամերիկագետ Ռաֆայել Օրդուխանյանը պնդում է, որ նախևառաջ հենց Իրանում և նրա շուրջն է հիմա որոշվում նոր աշխարհակարգի ապագան։
Իրանին պետք է շնորհավորել տարածաշրջանային գերտերության նոր կարգավիճակի կապակցությամբ, և այդ առումով Հայաստանի ղեկավարության անհեռատես արևմտամետ քաղաքականությունը կարող է, մեղմ ասած, լուրջ հարցեր առաջացնել Արևմուտքի դեմ կոշտ տրամադրված Իրանի համար։
Sputnik Արմենիա ռադիոկայանի «Իրականում» հաղորդաշարի շրջանակում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ–ամերիկագետ Ռաֆայել Օրդուխանյանը։
Արևմուտքը տիրապետում է տեղեկատվական դաշտին և պատրանքներ է ստեղծում
Օրդուխանյանի խոսքով` առաջին հերթին հենց ամերիկյան լրատվական դաշտն է այսօր միանշանակ պնդում, որ իրենց երկիրը նույնիսկ Իսրայելի հետ համատեղ ի վիճակի չէ ռազմական ճանապարհով հաղթել Իրանին։ Եթե հնարավորություն լիներ, Իրանի հետ կանեին նույնը, ինչը ժամանակին արեցին Լիբիայի, Իրաքի, Սիրիայի և այլ երկրների հետ։
«Եթե հնարավորություն լիներ, Իրանի հետ կանեին նույնը, ինչը ժամանակին արեցին Լիբիայի, Իրաքի, Սիրիայի և այլ երկրների հետ։ Հենց այդ պատճառով է, որ օվկիանոսի մյուս կողմից հնչող պաշտոնական հայտարարություններում և ելույթներում որոշակի թերասություն, անորոշություն է զգացվում, – ասում է փորձագետը։- Իսկ դա նշանակում է, որ իրականում ունակ չլինելով ցույց տալ ձեռք բերված նպատակներ, սկսում ես հռետորաբանությամբ զբաղվել, օգտագործում ես համաշխարհային տեղեկատվական տիրույթի հնարավորությունները, որի տերերը, ցավոք, դեռ շարունակում են մնալ անգլոսաքսերը»։
Մեր զրուցակիցը նշում է, որ օգտագործելով այդ գործիքը` տեղեկատվական տիրույթը, ամերիկացիներն այսօր զբաղվում են իրենց «հաջողությունների» և «հաղթանակների», ինչ–որ մտացածին «դևի» հետ պայքարելու տարատեսակ պատրանքներ ստեղծելով, «դևեր», որոնց օգնում են այլ «դևեր»` Չինաստանը, Ռուսաստանը։ Իրականում ԱՄՆ–ն պարտվեց Իրանին մարտի դաշտում բացառապես այն պատճառով, որ առհասարակ չէր հասկանում` ինչ հասարակության հետ է կռվում, թե ինչ է տեղի ունենում այնտեղ` Իրանի ներսում։
Օրդուխանյանը բացատրում է՝ ամերիկացիները չկարողացան հասկանալ գլխավորը՝ Իրանը կայսերական պատմական անցյալ ունեցող երկիր է։ Այն մեխանիզմները, որոնք կարող էին աշխատել Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, ասիական որոշ երկրներում, նման երկրներում չեն գործում։ Հենց դա իրանական հասարակությանը թույլ տվեց դիմակայել ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշմանը նույնիսկ ներքին քաղաքական հարցերում լուրջ հակասությունների առկայության դեպքում։
Քաղաքագետը շեշտում է՝ այժմ տեսնում ենք Իրանի հենց այդ կայսերական հավակնությունների յուրատեսակ վերականգնում։ Ամերիկացիներն իրենց չմտածված գործողություններով կամա թե ակամա ստեղծում են (կամ արդեն ստեղծել են) տարածաշրջանային գերտերություն, որն անվիճելի հեղինակություն է վայելում, ընդ որում` ոչ միայն ամբողջ մեծ Մերձավոր Արևելքի շիա բնակչության շրջանում։ Փորձագետի կարծիքով՝ այժմ իրադարձությունները կզարգանան հենց Իրանի թելադրած սցենարով։
«Իրականում գլխավոր խնդիրը հենց ԱՄՆ-ում է, քանի որ ներքին խնդիրները առճակատման են հանգեցրել ամերիկյան հասարակության մեջ,- բացատրում է ամերիկագետը։ - Այնտեղ որոշակի խմբավորումներ այժմ պատրաստվում են արդեն ոչ թե Կոնգրեսի և Սենատի միջանկյալ ընտրություններին, այլ նախագահական ընտրություններին։ Իսկ քանի որ դեմոկրատներն ի վիճակի չեն արժանի թեկնածու առաջադրել, ապա գլխավոր հավակնորդները, որքան էլ տարօրինակ է, մնում են Մարկո Ռուբիոն և Ջեյ Դի Վենսը»։
Նոր աշխարհակարգի ապագան որոշվում է հենց իրանական հարթակում
Փորձագետը նշում է՝ պարզվում է, որ հենց Մարկո Ռուբիոն է հանդիսանում ԱՄՆ նախագահի այն թեկնածուն, որի վրա խաղադրույքներ են կատարում թե՛ գլոբալիստ-լիբերալները, թե՛ նեոկոնսերվատորները: Նրանք, ըստ երևույթին, որոշակի կոնսենսուսի են եկել։ Իսկ կոնսենսուսը Վենսին «իրանական ճեղքը» նետելն է՝ փչացնելով նրա կարիերան։ Ընդ որում` հաջորդ նախագահը՝ Ռուբիոն, կփորձի նոր աշխարհակարգում պահպանել ԱՄՆ գերիշխող դիրքերը։
«Իսկ ի՞նչ է գերիշխանությունը ԱՄՆ-ի համար։ Դա ամբողջ Արևմուտքի համախմբված նվիրվածությունն է Ռուսաստանի և Չինաստանի դեմ պայքարի գաղափարին՝ ընդդիմանալով բազմաբևեռ աշխարհի առաջացմանը»,- կարծում է Օրդուխանյանը։ – Այնպես որ մենք դեռ կտեսնենք, թե իրանական պլացդարմում իրավիճակն ինչպես արմատականորեն կազդի ներքաղաքական իրավիճակի վրա թե՛ Միավորված Եվրոպայում, թե՛ հենց Միացյալ Նահանգներում»։
Ամերիկագետը համոզված է, որ հիմա հենց Իրանում և նրա շուրջ է որոշվում նոր, ձևավորվող աշխարհակարգի ապագան։ Նույնիսկ ոչ ուկրաինական պլացդարմում, քանի որ արդեն պարզ է, որ ներկայիս վարչակազմի հետ հնարավոր չէ որևէ բան պայմանավորվել և դժվար թե հաջողվի։ ԱՄՆ ներկայիս նախագահը պարզապես ուժ չունի ինչ-որ բան փոխելու, նույնիսկ ցանկության դեպքում։ Իսկ ցանկություն, մեր զրուցակցի խոսքով, ամենայն հավանականությամբ չկա։