00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
50 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:01
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

TRIPP–ը, Հայաստանն ու Հարավային Կովկասը կարող են խնդիրներ առաջացնել ԱՄՆ–ի ու ԵՄ–ի միջև

© AP Photo / Alex BrandonԴոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2026
Բաժանորդագրվել
Փորձագետը կարծում է, որ տարածաշրջանային քաոսի մեծ վտանգ կա։
Մերձավոր Արևելքի իրավիճակը չի կարող չազդել Հարավային Կովկասի վրա, և տարածաշրջանի պետությունները պետք է պատրաստ լինեն ամենատարբեր սցենարների։ Sputnik Արմենիայի եթերում Արման Վանեսքեհյանի «Իրականում» հեղինակային հաղորդման ժամանակ այս տեսակետը հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Մովսես Ղազարյանը։
Նա կարծում է, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Իրանի և ԱՄՆ-ի միջև։

Ո՞րն է գլխավոր վտանգը Հարավային Կովկասի համար

Փորձագետի համոզմամբ՝ առաջին հերթին պետք է հասկանալ, որ տարածաշրջանային քաոսի մեծ վտանգ կա՝ պայմանավորված իրանական ուղղությամբ լարվածության աճով։ Սա նախևառաջ կանդրադառնա Հարավային Կովկասի վրա։ «Մենք դա տեսել ենք Ադրբեջանի օրինակով։ Ինչ-որ մեկը շատ էր ուզում այդ երկրի և Իրանի միջև բախում առաջացնել։ Եվ պետք է հասկանալ, որ այդ ազգայնական քարտը դեռ կարող է խաղարկվել»,- ասում է Ղազարյանը։
Իրանում բնակվող ազգային փոքրամասնությունների «ներուժն» օգտագործելու փորձը որոշակի պահի կարող է արդյունավետ լինել։ Եվ այստեղ Հարավային Կովկասի իրավիճակի ապակայունացման լուրջ սպառնալիք է թաքնված` հատկապես հաշվի առնելով քրդական և ադրբեջանական ազգայնական շարժումների առկայությունը։
Հատկապես նրանք, քաղաքագետի խոսքով, կարող են տարածքային հավակնությունների հերթական ալիքը բարձրացնել տարածաշրջանում։
«Թրամփի ուղին» չի լուծի Հարավային Կովկասում տրանսպորտային կապի խնդիրը. Զաբոև

ԱՄՆ-ն կարող է փոխել ուշադրության ֆոկուսը տարածաշրջանում

Փորձագետը հնարավոր է համարում, որ իրանական ուղղությամբ լարվածությունը կարող է որոշակիորեն նվազել։ Եթե Թեհրանն ու Վաշինգտոնը որևէ համաձայնության գան կամ թեկուզ ժամանակավոր ու փխրուն զինադադարի հասնեն, ապա Հարավային Կովկասում ևս իրավիճակն այլ կլինի։ Ցանկացած դեպքում, ինչպես նշում է Ղազարյանը, դա կվկայի տարածաշրջանում ԱՄՆ-ի դիրքերի թուլացման մասին, այսինքն՝ նրանք չկարողացան հասնել այն նպատակներին, որոնցով սկսել էին ռազմական գործողությունը։
Այդ դեպքում չպետք է բացառել, որ ԱՄՆ–ն կորոշի կտրուկ ակտիվանալ Հարավային Կովկասում՝ որպես փոխհատուցում իրանական հարցում իր թուլացման դիմաց։ Եվ շատ հավանական է դառնում TRIPP նախագծի իրականացման տարբերակը։ Ընդհանուր առմամբ կարելի է նրանցից կտրուկ քաղաքական շարժումներ սպասել ամբողջ տարածաշրջանում, և առաջին հերթին, փորձագետի համոզմամբ, հենց հայկական ուղղությամբ։
«Կայսրության մայրամուտը». ԱՄՆ-ի ազդեցությունը համաշխարհային գործընթացների վրա
Իրադարձությունների նման զարգացման դեպքում չի բացառվում, որ ամերիկացիները հանկարծ ստիպված լինեն մրցակցել Եվրամիության հետ։ Չէ՞ որ հենց TRIPP նախագծի շրջանակում ԱՄՆ-ի շահերը համընկնում են Թուրքիայի հետ։ Դա դուր չի գալիս ԵՄ-ին, որի հանդեպ Անկարան ամենևին էլ լոյալ տրամադրված չէ։ Այդ դեպքում նրանք (եվրոպացիները) ստիպված կլինեն հաշտվել ոչ միայն Անկարայի, այլև ԱՄՆ-ի ակտիվացման հետ Անդրկովկասի երկրների շուրջ, որոնց վերաբերյալ ԵՄ-ն իր սեփական ծրագրերն ունի։ Ամերիկյան «փափուկ ուժի» ներկայացուցիչները (Սպիտակ տանը մոտ կանգնած փորձագետներն ու ՀԿ-ների ներկայացուցիչները) սկսելու են հատուկ ուշադրություն դարձնել Հայաստանին։ Այնինչ մոտ օրերս Երևանում նախատեսված է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին ժամանելու է անձամբ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն կպայմանավորվեն եթե ոչ ազդեցության ոլորտների, ապա գոնե պատասխանատվության գոտիների շուրջ

Փորձագետն ամեն դեպքում չի բացառում, որ որոշակի պահի TRIPP նախագիծը իրոք կարող է կռվախնձոր դառնալ արևմտյան դաշնակիցների՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև։ Նա իրավիճակը համեմատում է Հորմուզի նեղուցի շուրջ տարաձայնությունների հետ։ TRIPP-ը մի նախագիծ է, որտեղ ԱՄՆ–ն փորձում է չափազանց շատ բան կապել բացառապես իր հետ։
Այդուհանդերձ, Ղազարյանի խոսքով, դաշնակիցների միջև լուրջ տարաձայնությունների հույս ունենալ պետք չէ։ Նրանք, ամենայն հավանականությամբ, կկարողանան պայմանավորվել որոշակի «կիսման» շուրջ՝ եթե ոչ ազդեցության ոլորտների, ապա գոնե պատասխանատվության գոտիների։ Արևմուտքում նման փորձեր արդեն սկսվում են, և, որպես միջնորդ, որքան էլ պարադոքսալ հնչի, կարող է հանդես գալ Բրիտանիան։ Համենայն դեպս, Չարլզ 3-րդի վաշինգտոնյան այցը կարող է շատ խոսուն լինել։
Իրանի հարցն է ստիպել է Թրամփին ուշադրություն դարձնել Հայաստանի և Ադրբեջանի վրա. Աթաև
Լրահոս
0