00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայտնի է Եվրահանձնաժողովի ղեկավարի հայաստանյան այցի օրը

© Photo : press office of the Government of RAՈւրսուլա ֆոն դեր Լյայեն
Ուրսուլա ֆոն դեր Լյայեն - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2026
Բաժանորդագրվել
Եվրահանձնաժողովի ղեկավարը Հայաստան կգա Ադրբեջանից։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հուլիսի 1-2-ը կայցելի Ադրբեջան և Հայաստան: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պաուլա Պինոն։
«Politico»-ն հունիսի 23-ին հայտնել էր, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։ Պարբերականի տեղեկություններով՝ պատվիրակության կազմում կլինի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
«Հաջորդ չորեքշաբթի Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կմեկնի Հարավային Կովկաս՝ եվրոպական աջակցությունը հայտնելու համար։ Չորեքշաբթի նա կմեկնի Ադրբեջան, որտեղ կհանդիպի երկրի նախագահի հետ, իսկ հինգշաբթի՝ Հայաստան, որտեղ կհանդիպի վարչապետի հետ», – ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։
Նա նշել է, որ Եվրահանձնաժողովի ղեկավարը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և այդ երկրների տրանսպորտային ենթակառուցվածքներում ԵՄ ներդրումները, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը վերածեն «Կենտրոնական Ասիայից Եվրոպա տանող միջանցքի»:
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին:
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
Լրահոս
0