00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ինչ–որ մի թյուրիմացություն է եղել, և տպավորություն է ստեղծվել, որ չկա ԵԱՏՄ. Նիկոլ Փաշինյան

© Photo : press office of the Government of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2026
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի կարծիքով` այն, ինչ հիմա կատարվում է մեր երկրի դեպքում, ԵԱՏՄ մյուս անդամ երկրներում ևս լուրջ անհանգստություններ է առաջացնելու, ու իրենք ևս գնալու են շուկաների դիվերսիֆիկացիայի։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ իշխանությունը շատ սերտ ու ակտիվ աշխատում է ԵԱՏՄ–ի հետ։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք այն կանխավարկածով չենք, որ այնտեղ անշրջելի ինչ–որ բան է տեղի ունեցել, և մենք հիմա, այսպես ասած, պետք է այդ ուղղությամբ չնայենք։ Ո՛չ, մենք շատ ակտիվ աշխատելու ենք, և համոզված եմ, որ լուծումներ կլինեն, որովհետև եթե լուծումներ չլինեն, դա լրիվ ուրիշ բան է նշանակում առաջին հերթին ԵԱՏՄ–ի համար։ ԵԱՏՄ–ն հայեցակարգային մի քանի դրույթների վրա է հիմնված` աշխատուժի, ծառայությունների և ապրանքների, ֆինանսների ազատ տեղաշարժի վրա։ Եթե դա չկա, ուրեմն ԵԱՏՄ էլ չկա. ԵԱՏՄ–ն պետք է հստակ պատասխանի ուղիղ կամ նամյոկով` ինքը կա՞, թե՞ չկա։ Մենք կարծում ենք, որ ինքը կա, և մենք` որպես մասնակից պետություն, համարում ենք, որ ինչ–որ մի թյուրիմացություն է տեղի ունեցել, և տպավորություն է ստեղծվել, որ չկա ԵԱՏՄ»,– հայտարարեց Փաշինյանը։
Ըստ նրա` այն, ինչ հիմա կատարվում է մեր երկրի դեպքում` կապված արտահանման խոչընդոտների հետ, ԵԱՏՄ մյուս անդամ երկրներում ևս լուրջ անհանգստություններ է առաջացնելու։ ՀՀ վարչապետը համոզված է, որ ԵԱՏՄ մի շարք երկրներում, առանց բարձրաձայն խոսելու, շուկաների դիվերսիֆիկացիայի պրոցես է տեղի ունենում։
Փաշինյանը հայտարարեց, որ այս առումով ԵԱՏՄ–ում քննարկելու հարցեր կան, ու ինքն առաջիկա առիթը կօգտագործի, որպեսզի քննարկումներ սկսի։ Նա նաև նշեց, որ իր գործընկերներին հարցեր ունի տալու այն հայտարարության հետ կապված, որ իր բացակայությամբ ընդունել են (ԵԱՏՄ չորս երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի ղեկավարները մայիսի 29-ին Հայաստանի վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունեցին` անհրաժեշտ համարելով հնարավորինս սեղմ ժամկետում Հայաստանում համազգային հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցով)։
«Պետք է հասկանանք՝ ի՞նչ է դա նշանակում գործնականում։ Այսինքն` ԵԱՏՄ ցանկացած երկիր ցանկացած երկրի հետ կապված կարո՞ղ է մի օր արթնանա ու այսպիսի որոշումներ կայացնի՞։ Իմ գնահատմամբ՝ եթե այս հարցի պատասխանն «այո» է, ուրեմն ԵԱՏՄ–ն հայտարարում է ինքնալուծարման մասին, և մենք էլ պետք է այստեղից հետևություններ անենք»,– հայտարարեց վարչապետը։
Ըստ նրա` եթե Հայաստանը ցանկանում է լինել շուկայի լուրջ խաղացող, ապա պետք է բոլոր ուղղություններով մեր արտադրանքի ծավալները էականորեն ավելացնել։
Հիշեցնենք` Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։
Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։
Լրահոս
0