00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ կառավարությունը երկարաձգեց ինտենսիվ այգիներ շահագործողների վարկի մարման ժամկետը

Ջերմոց - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2026
Բաժանորդագրվել
Այս նպատակով շահառուն մինչև 2026 թ. սեպտեմբերի 1–ը պետք է դիմի բանկին և ներկայացնի համապատասխան փաստաթղթեր։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը մեկ տարի ժամկետով երկարաձգեց ինտենսիվ այգիներ շահագործողների վարկի մարման ժամկետը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ այս որոշման ընդունումը պայմանավորված է դեպի Ռուսաստան արտահանման սահմանափակումների հետևանքների մեղմմամբ։ Նախարարն այս որոշումը ձևակերպեց որպես արտոնություն տնտեսվարողներին։
«Ինտենսիվ այգեգործության զարգացման պետական աջակցության ծրագրի շրջանակում նախարարության կողմից մինչև 2026 թվականն իրականացված մոնիտորինգի արդյունքների հիման վրա այգեհիմնում իրականացրած այն շահառուները, որոնց վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը լրացել է կամ կլրանա մինչև 2027 թ. հուլիսի 31–ը, նրա վարկի մարման ժամկետը բանկի կողմից կերկարաձգվի մեկ տարով, ինչպես նաև կտրամադրվի մայր գումարի մարման ևս մեկ տարի ժամկետ»,– հայտարարեց Պապոյանը։
Նա ավելացրեց, որ այս նպատակով շահառուն մինչև 2026 թ. սեպտեմբերի 1–ը պետք է դիմի բանկին և ներկայացնի համապատասխան փաստաթղթեր։
«Ինչո՞ւ ջերմատների համար 6 ամիս ժամկետ սահմանեցինք, իսկ այս դեպքում մեկ տարի, քանի որ այգեգործության դեպքում բերքը մեկ անգամ է ստացվում»,– պարզաբանեց նախարարը։
Նշենք, որ նախորդ կառավարության նիստի ժամանակ որոշում ընդունվեց` եթե մինչև հուլիսի 1–ն իրականացված մոնիտորինգի արդյունքներով պարզվի, որ ջերմատունը կառուցվել է և գյուղատնտեսական արտադրանք է ունեցել ու վաճառել է, ապա այս տնտեսվարողի վարկի համար սահմանված առավելագույն 8 տարի ժամկետը կերկարաձգվի 6 ամսով և սահմանված 12 ամիս արտոնյալ ժամկետից բացի կտրամադրվի նաև լրացուցիչ 6 ամիս` վարկի մայր գումարի և տոկոսադրույքի մարման համար։
Լրահոս
0