00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանում ընդդիմությունը չի կարող իշխանությանը «բոքսի տանձիկ» դարձնել. Փաշինյան

Բաժանորդագրվել
Փաշինյանը հիշեցրեց, որ ինքը դեռ անցած տարի է առաջարկել հրաժարվել քաղաքական դաշտում վիրավորական խոսույթներից, սակայն իր առաջարկն անպատասխան է մնացել, բայց այն դեռ բաց է։
Հայաստանում ընդդիմությունը չի կարող իշխանությանը «բոքսի տանձիկ» դարձնել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 24-ին Երևանի ավագանու նիստում ծեծկռտուք սկսվեց այն բանից հետո, երբ «Մայր Հայաստան» խմբակցության անդամները իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը մեղադրեցին Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ձայներ գողանալու մեջ։ Հաջորդեցին փոխադարձ վիրավորանքները, հայհոյանքներն ու ծեծկռտուքը, որին նաև որոշ կին անդամներ էին մասնակցում։
Լրագրողը հետաքրքրվեց, թե Փաշինյանը ինչ դիրքորոշում ունի այդ դեպքի վերաբերյալ, հաշվի առնելով, որ ընդդիմադիրները պնդում են` դա «վերևներից» կազմակերպված միջադեպ էր, որով իշխանության ներկայացուցիչները ուզում են ցույց տալ թե ինչ է ընդդիմադիրներին սպասվում խորհրդարանում։
Փաշինյանը նախ նշեց, որ վաղուց ժամանակը հասունացել է, որ բոլորն իրենց քաղաքական խոսույթներին անդրադառնան, իսկ հետո Երևանի ավագանու իշխող խմբակցության անդամներին համեմատեց ամենահանդուրժող անձանց հետ։
«Ո՞վ է ձեր մեջ ամենահանդուրժողը, ամենահանդարտը`... Բայց հասկանո՞ւմ ենք, եթե անընդհատ այդ խոսույթը ցանկացածիդ դեմ օգտագործեն, մեկ է մի օր էդ պայթյունը տեղի է ունենալու։ Իհարկե, ինձ համար շատ ցավալի է և ընդունելի չէ, որ էդպիսի բաներ են տեղի ունենում, բայց մյուս կողմից չի կարող դա միակողմանի լինել։ Այսինքն՝ եթե ընդդիմությունն ուզում է իշխանությանը, կներեք, «բոքսի տանձիկ» սարքի, այսինքն ի՞նչ, իշխանությունն ասելու է, եթե ընդդիմությունը էդպես է ուզում, ուրեմն մենք էդ դիրքում կդիրքավորվե՞նք, չէ, չի լինի»,–ասաց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ ինքը դեռ անցած տարի է առաջարկել հրաժարվել քաղաքական դաշտում այդպիսի խոսույթներից, սակայն իր առաջարկն անպատասխան է մնացել։
«Այդ առաջարկը բաց է և ով այդ առաջարկի մեջ կգործի, մեր պատասխանն էլ կլինի համարժեք ։ Բա հիմա մարդիկ են գալու խորհրդարան, որոնք էնտեղ գտնվող մարդկանց հասցեին ինչ ասես ասել են»,–հավելեց Փաշինյանը։
Հավելենք՝ 2025 թվականի դեկտեմբերի 1–ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընդունել էր Էթիկայի կանոնագիրք, որում ՔՊ–ականները ստանդարտներ էին սահմանել իրենց համար։Ըստ այդմ՝ կուսակցության անդամները պարտավոր են պահպանել հավասարության սկզբունքը՝ մերժելով ցանկացած տեսակի խտրականություն, հարգալից վերաբերմունք դրսևորել բոլոր անձանց նկատմամբ, այդ թվում` քաղաքական հակառակորդների հետ հարաբերություններում, մերժել ատելության խոսքը, ոտնձգությունը։ Նրանք նաև պետք է առօրյա կյանքում՝ ներառյալ սոցիալական մեդիաներում, ցուցաբերեին պարկեշտություն, համեստություն, զսպվածություն և հարգանք բոլորի հանդեպ, ինչպես նաև խթանեին հանդուրժողականությունը։
Լրահոս
0