ԱՄԷ–ում գործող հայկական բիզնեսը արտոնություններ կստանա ՏՏ և շինարարության շուկաներում
11:19 25.06.2026 (Թարմացված է: 13:40 25.06.2026)

© Sputnik / Кирилл Зыков
/ Բաժանորդագրվել
«Ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2026 թ. փետրվարին՝ ԵԱՏՄ–ի և ԱՄԷ–ի միջև համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունների շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Արաբական Միացյալ Էմիրություններում գործող հայկական ընկերությունները ՏՏ ոլորտում աշխատելու արտոնություններ կստանան։ Այս մասին ասված է «Ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին» համաձայնագրում, որն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ և կներկայացվի ԱԺ–ի վավերացմանը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի փետրվարին Աբու Դաբիում՝ Եվրասիական միության և ԱՄԷ միջև տնտեսական համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունների շրջանակում։
Ըստ համաձայնագրի՝ Հայաստանն ու ԱՄԷ–ն միմյանց ընկերությունների համար մի շարք ոլորտներում արտոնյալ հասանելիություն կբացեն դեպի իրենց շուկաներ։

ՀՀ–ն կարո՞ղ է արտահանվող միրգ–բանջարեղենը տեղափոխել այլ շուկաներ
Հայկական կողմից ԱՄԷ ընկերությունների համար նախատեսված է պարզեցված մուտք գյուղատնտեսության, ճարտարագիտության, առողջապահության, կրթության ոլորտներում:
Էմիրությունների կողմից հայաստանյան ընկերությունների համար նախատեսվում են արտոնություններ ՏՏ, հեռահաղորդակցության, սարքերի վերանորոգման, ինչպես նաև իրավաբանական ծառայությունների, աուդիտի և շինարարության ոլորտներում ծառայությունների համար: