https://arm.sputniknews.ru/20260603/hhn-karvogh-e-artahanvvogh-mirgbanjaregheny-teghapvokhel-ajl-shukaner-102879622.html
ՀՀ–ն կարո՞ղ է արտահանվող միրգ–բանջարեղենը տեղափոխել այլ շուկաներ
ՀՀ–ն կարո՞ղ է արտահանվող միրգ–բանջարեղենը տեղափոխել այլ շուկաներ
Sputnik Արմենիա
Մասնագետի կարծիքով՝ միակ հնարավորությունը հաջորդ սեզոնին արաբական երկրների հետ պայմանավորվելն է։ 03.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-03T08:56+0400
2026-06-03T08:56+0400
2026-06-03T08:56+0400
հայաստան
միրգ
բանջարեղեն
գործարար
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1111/73/11117372_0:248:2942:1903_1920x0_80_0_0_a1bee7ba422d9602f9e103dc2ab1e875.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը Ռուսաստանից այլ երկրներ վերաուղղորդելն այժմ չափազանց դժվար է, եթե չասենք՝ գրեթե անհնար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց հայկական «Modern Logistics» ընկերության հիմնադիր Ռոբերտ Միքայելյանը։Այդ արտադրանքը ցամաքային ճանապարհով արաբական երկրներ ուղարկելը բարդ է, քանի որ բեռնատարների համար դժվար է անցնել Իրանի տարածքով (դրա համար, ըստ Իրանի օրենսդրության, պետք է վարձել իրանական բեռնատարներ)։Միքայելյանի խոսքով` հնարավոր է փոխադրել օդային ճանապարհով, բայց Հայաստանում, ցավոք, բավարար չեն սեփական բեռնատար ինքնաթիռները։ Փոխադրումները կարելի է իրականացնել Հայաստանում գործող արաբական ավիաընկերությունների (Fly Emirates, Fly Dubai, Qatar Airways) միջոցով, բայց միայն փոքր քանակությամբ: Սակայն նույնիսկ այդ դեպքում, ըստ մեր զրուցակցի, պետք է ողջամիտ գին առաջարկվի։Միքայելյանն ընդգծեց`պետք է հաշվի առնել նաև Պարսից ծոցի երկրների գնորդների նախասիրությունները (նախկինում Միքայելյանը Հայաստանից միրգ–բանջարեղեն է արտահանել Էմիրություններ և Քուվեյթ. խմբ). այնտեղ կորիզավոր պտուղների, այդ թվում՝ ծիրանի ու դեղձի պահանջարկ չկա, ավելի տարածված են հատապտուղներն ու խնձորները։ Վերջին դեպքում փոքր հնարավորություն կա փոխարինելու Իրանի մատակարարումները, որը հակամարտությունից առաջ խնձորի մեծ խմբաքանակներ էր ուղարկում Էմիրություններ և Պարսից ծոցի այլ երկրներ:«Բայց կրկին պետք է ադեկվատ գին առաջարկվի։ Էմիրություններում տնտեսական իրավիճակը փոխվել է, ընդ որում՝ ոչ դեպի լավը», - հավելեց Միքայելյանը։Հիշեցնենք` մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ՍԱՏՄ–ն որոշ տնտեսվարողների թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ։2026 թվականի մայիսի 30-ից Ռոսսելխոզնադզորը Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել։ Գերատեսչությունից պարզաբանել են, որ որոշումն ընդունվել է հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի և բուսասանիտարական անվտանգության ապահովման նպատակով: Ռոսսելխոզնադզորը հունիսի 2-ից սահմանափակել է նաև կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը Հայաստանից, հուլիսի 3-ից` խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1111/73/11117372_106:0:2837:2048_1920x0_80_0_0_a98538b3d33d4e82b05412a68c2a74a1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, միրգ, բանջարեղեն, գործարար, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), իրանի իսլամական հանրապետություն
հայաստան, միրգ, բանջարեղեն, գործարար, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), իրանի իսլամական հանրապետություն
ՀՀ–ն կարո՞ղ է արտահանվող միրգ–բանջարեղենը տեղափոխել այլ շուկաներ
Մասնագետի կարծիքով՝ միակ հնարավորությունը հաջորդ սեզոնին արաբական երկրների հետ պայմանավորվելն է։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը Ռուսաստանից այլ երկրներ վերաուղղորդելն այժմ չափազանց դժվար է, եթե չասենք՝ գրեթե անհնար։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց հայկական «Modern Logistics» ընկերության հիմնադիր Ռոբերտ Միքայելյանը։
Այդ արտադրանքը ցամաքային ճանապարհով արաբական երկրներ ուղարկելը բարդ է, քանի որ բեռնատարների համար դժվար է անցնել Իրանի տարածքով (դրա համար, ըստ Իրանի օրենսդրության, պետք է վարձել իրանական բեռնատարներ)։
Միքայելյանի խոսքով` հնարավոր է փոխադրել օդային ճանապարհով, բայց Հայաստանում, ցավոք, բավարար չեն սեփական բեռնատար ինքնաթիռները։ Փոխադրումները կարելի է իրականացնել Հայաստանում գործող արաբական ավիաընկերությունների (Fly Emirates, Fly Dubai, Qatar Airways) միջոցով, բայց միայն փոքր քանակությամբ: Սակայն նույնիսկ այդ դեպքում, ըստ մեր զրուցակցի, պետք է ողջամիտ գին առաջարկվի։
«Որոշ միրգ–բանջարեղենի գինը (օրինակ՝ ելակի) Հայաստանում ավելի բարձր է, քան Էմիրություններում։ Իսկ այնտեղ ոչ ոք ավել գին չի վճարի հայկական մրգերի համար, քանի որ դրանք մեծ տարածում չունեն», - ասաց գործարարը։
Միքայելյանն ընդգծեց`պետք է հաշվի առնել նաև Պարսից ծոցի երկրների գնորդների նախասիրությունները (նախկինում Միքայելյանը Հայաստանից միրգ–բանջարեղեն է արտահանել Էմիրություններ և Քուվեյթ. խմբ). այնտեղ կորիզավոր պտուղների, այդ թվում՝ ծիրանի ու դեղձի պահանջարկ չկա, ավելի տարածված են հատապտուղներն ու խնձորները։ Վերջին դեպքում փոքր հնարավորություն կա փոխարինելու Իրանի մատակարարումները, որը հակամարտությունից առաջ խնձորի մեծ խմբաքանակներ էր ուղարկում Էմիրություններ և Պարսից ծոցի այլ երկրներ:
«Բայց կրկին պետք է ադեկվատ գին առաջարկվի։ Էմիրություններում տնտեսական իրավիճակը փոխվել է, ընդ որում՝ ոչ դեպի լավը», - հավելեց Միքայելյանը։
Հիշեցնենք` մայիսի 25-ին
հայտնի դարձավ, որ ՀՀ ՍԱՏՄ–ն որոշ տնտեսվարողների թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ։
2026 թվականի մայիսի 30-ից Ռոսսելխոզնադզորը Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել։ Գերատեսչությունից պարզաբանել են, որ որոշումն ընդունվել է հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի և բուսասանիտարական անվտանգության ապահովման նպատակով: Ռոսսելխոզնադզորը հունիսի 2-ից
սահմանափակել է նաև կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը Հայաստանից, հուլիսի 3-ից`
խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։