https://arm.sputniknews.ru/20260624/teghumnarat-apa-kvomfvort-surenjany-nerkajacrec-arajika-shrjani-eghanakajin-kankhatesumy-103788864.html
Տեղումնառատ, ապա կոմֆորտ. Սուրենյանը ներկայացրեց առաջիկա շրջանի եղանակային կանխատեսումը
Տեղումնառատ, ապա կոմֆորտ. Սուրենյանը ներկայացրեց առաջիկա շրջանի եղանակային կանխատեսումը
Sputnik Արմենիա
Սևծովյան ցիկլոնը հունիսի 24-ից բերել է ցուրտ օդային հոսանքներ, ցերեկվա ժամերին օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի։ 24.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-24T12:25+0400
2026-06-24T12:25+0400
2026-06-24T13:45+0400
գագիկ սուրենյան
եղանակ
եղանակը հայաստանում
եղանակի տեսություն
հայաստան
ամառ
ցիկլոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/04/63898716_0:74:1600:974_1920x0_80_0_0_4d82a42a550a9550b4b6b88c5df7574c.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Այսօրվանից սկսած մինչև հունիսի 27-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։Նա նշել է, որ ցիկլոնն իր հետ այսօրվանից բերել է ցուրտ օդային հոսանքներ։ Հունիսի 24-ին ցերեկվա ժամերին օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի, բայց ՀՀ ամենատաք հատվածներում` Սյունիքի, Տավուշի հովտային գոտիներում, Արարատյան դաշտում և Երևանում, ջերմաստիճանը չի գերազանցի 30+ աստիճանը։Հունիսի 28-ից սկսած այս ցիկլոնն իր ուժը կկորցնի, տեղումները ժամանակավորապես կդադարեն։ Հունիսի 28-30-ը հանրապետության տարածքում ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա։Խոսելով ձմռան և գարնան տեղումների մասին, Սուրենյանը շեշտեց, որ դրանք եղել են նորմայից ավելի։ Փետրվարին ու մարտին եղել են հատվածներ, հատկապես Արագածի հարավային լանջերին, երբ տեղումների քանակը եռակի և քառակի անգամ է նորմայից ավելի։Ինչ վերաբերում է հուլիսի ջերմաստիճանի կանխատեսմանը, ապա Սուրենյանը շեշտեց, որ ողջ տարածքում օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է կլիմայական նորմայի սահմաններում։«Տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի։ Այսինքն` ունենալու ենք ոչ շատ շոգ ու բավարար տեղումներով հուլիս։ Հիմնական ջերմաստիճանները ամսվա ընթացքում հանրապետության շրջաններում ցերեկային ժամերին կտատանվեն +24 - +28 աստիճան, նախալեռնային հատվածներում` +30 - +32, հովտային գոտիներում` +32 - +35»,– ասաց Սուրենյանը։Սև ծովից ակտիվ ցիկլոն է գալիս, անձրև ու ամպրոպ կլինի. եղանակի տեսությունՆրա խոսքով` չեն բացառվում առանձին օրեր, հատկապես երրորդ տասնօրյակում, որ օդի ջերմաստիճանը հանրապետության հովտային գոտիներում` Սյունիքի, Տավուշի հովտային գոտիներում, Արարատյան դաշտում և Երևանում, կտատանվի +38 - +40 աստիճանի սահմաններում։Սուրենյանը պնդեց` ընդհանուր առմամբ` հուլիսի մեծ մասը հանրապետությունում լինելու է կոմֆորտ ջերմաստիճան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/04/63898716_111:0:1531:1065_1920x0_80_0_0_dea7913e605ab06b4b5d6f583703643f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գագիկ սուրենյան, եղանակ, եղանակը հայաստանում, եղանակի տեսություն, հայաստան, ամառ, ցիկլոն
գագիկ սուրենյան, եղանակ, եղանակը հայաստանում, եղանակի տեսություն, հայաստան, ամառ, ցիկլոն
Տեղումնառատ, ապա կոմֆորտ. Սուրենյանը ներկայացրեց առաջիկա շրջանի եղանակային կանխատեսումը
12:25 24.06.2026 (Թարմացված է: 13:45 24.06.2026) Սևծովյան ցիկլոնը հունիսի 24-ից բերել է ցուրտ օդային հոսանքներ, ցերեկվա ժամերին օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Այսօրվանից սկսած մինչև հունիսի 27-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Ցիկլոնը հատկապես ակտիվ կլինի հունիսի 24-ին և 27-ին։ Հատկապես գիշերը և երեկոյան ժամերին հանրապետության մեծ մասում կդիտվեն ամպրոպային բնույթի անձրևներ։ Առանձին հատվածներում նաև կարկուտ կտեղա։ Հունիսի 25-ին և 26-ին ցիկլոնն իր ազդեցությունը կթողնի հիմնականում Հայաստանի հյուսիսային և արևելյան շրջաններում»,– ասաց «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նա նշել է, որ ցիկլոնն իր հետ այսօրվանից բերել է ցուրտ օդային հոսանքներ։ Հունիսի 24-ին ցերեկվա ժամերին օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի, բայց ՀՀ ամենատաք հատվածներում` Սյունիքի, Տավուշի հովտային գոտիներում, Արարատյան դաշտում և Երևանում, ջերմաստիճանը չի գերազանցի 30+ աստիճանը։
Հունիսի 28-ից սկսած այս ցիկլոնն իր ուժը կկորցնի, տեղումները ժամանակավորապես կդադարեն։ Հունիսի 28-30-ը հանրապետության տարածքում ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա։
Խոսելով ձմռան և գարնան տեղումների մասին, Սուրենյանը շեշտեց, որ դրանք եղել են նորմայից ավելի։ Փետրվարին ու մարտին եղել են հատվածներ, հատկապես Արագածի հարավային լանջերին, երբ տեղումների քանակը եռակի և քառակի անգամ է նորմայից ավելի։
«Ես շուրջ 25 տարի լինում եմ լեռներում և չեմ հիշում այնպիսի դեպք, երբ հունիսի 20-25-ի դրությամբ ծովի մակերևույթից 2700-2800 մ բարձրության վրա լինեն 3-4 մ ձնաբծեր։ Առանձին հատվածներ կան, որտեղ ձնաբծերը հասնում են նույնիսկ 6 մետրի։ Ավելին, 2900-3000 մ բարձրության վրա դեռ առկա է համատարած ձնածածկույթ։ Ակնալճի և Քարե լճի վրա դեռևս սառցաշերտեր կան, այն դեպքում, երբ մինչև մայիսի 25-ն արդեն հալված է լինում»,– ասաց Սուրենյանը։
Ինչ վերաբերում է հուլիսի ջերմաստիճանի կանխատեսմանը, ապա Սուրենյանը շեշտեց, որ ողջ տարածքում օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է կլիմայական նորմայի սահմաններում։
«Տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի։ Այսինքն` ունենալու ենք ոչ շատ շոգ ու բավարար տեղումներով հուլիս։ Հիմնական ջերմաստիճանները ամսվա ընթացքում հանրապետության շրջաններում ցերեկային ժամերին կտատանվեն +24 - +28 աստիճան, նախալեռնային հատվածներում` +30 - +32, հովտային գոտիներում` +32 - +35»,– ասաց Սուրենյանը։
Նրա խոսքով` չեն բացառվում առանձին օրեր, հատկապես երրորդ տասնօրյակում, որ օդի ջերմաստիճանը հանրապետության հովտային գոտիներում` Սյունիքի, Տավուշի հովտային գոտիներում, Արարատյան դաշտում և Երևանում, կտատանվի +38 - +40 աստիճանի սահմաններում։
Սուրենյանը պնդեց` ընդհանուր առմամբ` հուլիսի մեծ մասը հանրապետությունում լինելու է կոմֆորտ ջերմաստիճան։