https://arm.sputniknews.ru/20260624/bnakarani-khuzarkutjamb-voreve-ban-chen-hajtnaberel-chabajani-kiny-manramasner-e-hajtnel-103784724.html
Բնակարանի խուզարկությամբ որևէ բան չեն հայտնաբերել. Չալաբյանի կինը մանրամասներ է հայտնել
Բնակարանի խուզարկությամբ որևէ բան չեն հայտնաբերել. Չալաբյանի կինը մանրամասներ է հայտնել
Sputnik Արմենիա
Անահիտ Ադամյանի խոսքով` ձերբակալության ժամանակը պատահական չէ ընտրված և ուղղակիորեն առնչվում է Սահմանադրական դատարանում սպասվող իրավական զարգացումներին։ 24.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-24T11:12+0400
2026-06-24T11:12+0400
2026-06-24T13:14+0400
«հայաքվե»
ավետիք չալաբյան
կին
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/17/102542813_0:0:1501:844_1920x0_80_0_0_bd517461eb774c86d73112c4a77c6847.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Առավոտյան իրականացված խուզարկության արդյունքում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի բնակարանում որևէ ապօրինի բան չի հայտնաբերվել, սակայն իրավապահներն առգրավել են նրա հեռախոսը։ Այս մասին տեսաուղերձով պատմել է նրա կինը` Անահիտ Ադամյանը։Չալաբյանի կնոջ փոխանցմամբ՝ ոստիկանության և քննչական մարմինների 7-8 աշխատակիցներ իրենց տուն են այցելել վաղ առավոտյան՝ ժամը 07:10-ի սահմաններում, երբ ընտանիքի անդամներն ու երեխաները դեռ քնած են եղել:Ընտանիքի հետ տեղի ունեցածը Ադամյանը բացահայտ քաղաքական հաշվեհարդար է որակում` այն կապելով ընդդիմադիր դաշտում ընթացող լայնածավալ պրոցեսների հետ։«Սա ակնհայտորեն քաղաքական հետապնդում է։ Բոլորս էլ տեսնում ենք՝ ինչ է տեղի ունենում հիմա ընդդիմադիր դաշտում»,- հայտարարել է ձերբակալված գործչի կինը։Ըստ նրա` ձերբակալության ժամանակը պատահական չէ ընտրված և ուղղակիորեն առնչվում է Սահմանադրական դատարանում սպասվող իրավական զարգացումներին։Անահիտ Ադամյանի համոզմամբ՝ ամուսնուն ձերբակալել են միտումնավոր, որպեսզի հենց այս օրերին, երբ Սահմանադրական դատարանը քննելու է խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ կապված ընդդիմադիր ուժերի բողոքները, Ավետիք Չալաբյանին այդ ընթացքում պարզապես մեկուսացնեն ու հեռու պահեն հանրային պրոցեսներից։Այս պահի դրությամբ հարազատները ձերբակալության իրավական կոնկրետ հիմքերի վերաբերյալ այլ տեղեկություններ չունեն և սպասում են առաջադրվող մեղադրանքի պաշտոնական մանրամասներին։Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ձերբակալվել է «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։ Քննչական կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել են, որ նա ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, սակայն այլ մանրամասներ չէին ներկայացրել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ավետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունից
Sputnik Արմենիա
Ավետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունից
2026-06-24T11:12+0400
true
PT1M21S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/17/102542813_182:0:1307:844_1920x0_80_0_0_7fc661176a75dea2a7c5966b448e9e1f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«հայաքվե», ավետիք չալաբյան, видео, կին, ձերբակալություն
«հայաքվե», ավետիք չալաբյան, видео, կին, ձերբակալություն
Բնակարանի խուզարկությամբ որևէ բան չեն հայտնաբերել. Չալաբյանի կինը մանրամասներ է հայտնել
11:12 24.06.2026 (Թարմացված է: 13:14 24.06.2026) Անահիտ Ադամյանի խոսքով` ձերբակալության ժամանակը պատահական չէ ընտրված և ուղղակիորեն առնչվում է Սահմանադրական դատարանում սպասվող իրավական զարգացումներին։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Առավոտյան իրականացված խուզարկության արդյունքում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի բնակարանում որևէ ապօրինի բան չի հայտնաբերվել, սակայն իրավապահներն առգրավել են նրա հեռախոսը։ Այս մասին տեսաուղերձով պատմել է նրա կինը` Անահիտ Ադամյանը։
Չալաբյանի կնոջ փոխանցմամբ՝ ոստիկանության և քննչական մարմինների 7-8 աշխատակիցներ իրենց տուն են այցելել վաղ առավոտյան՝ ժամը 07:10-ի սահմաններում, երբ ընտանիքի անդամներն ու երեխաները դեռ քնած են եղել:
«Եկել էին փաստաթղթերով, այսինքն՝ նախօրոք պատրաստված էին եկել, որպեսզի ձերբակալեին։ Սա ակնհայտորեն քաղաքական հետապնդում է»,– նշել է նա։
Ընտանիքի հետ տեղի ունեցածը Ադամյանը բացահայտ քաղաքական հաշվեհարդար է որակում` այն կապելով ընդդիմադիր դաշտում ընթացող լայնածավալ պրոցեսների հետ։
«Սա ակնհայտորեն քաղաքական հետապնդում է։ Բոլորս էլ տեսնում ենք՝ ինչ է տեղի ունենում հիմա ընդդիմադիր դաշտում»,- հայտարարել է ձերբակալված գործչի կինը։
Ըստ նրա` ձերբակալության ժամանակը պատահական չէ ընտրված և ուղղակիորեն առնչվում է Սահմանադրական դատարանում սպասվող իրավական զարգացումներին։
Անահիտ Ադամյանի համոզմամբ՝ ամուսնուն ձերբակալել են միտումնավոր, որպեսզի հենց այս օրերին, երբ Սահմանադրական դատարանը քննելու է խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ կապված ընդդիմադիր ուժերի բողոքները, Ավետիք Չալաբյանին այդ ընթացքում պարզապես մեկուսացնեն ու հեռու պահեն հանրային պրոցեսներից։
Այս պահի դրությամբ հարազատները ձերբակալության իրավական կոնկրետ հիմքերի վերաբերյալ այլ տեղեկություններ չունեն և սպասում են առաջադրվող մեղադրանքի պաշտոնական մանրամասներին։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան
ձերբակալվել է «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։ Քննչական կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել են, որ նա ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, սակայն այլ մանրամասներ չէին ներկայացրել։