https://arm.sputniknews.ru/20260624/medvedevy-hajastanin-meghadrel-e-taratsashrjanum-nato-i-azdecutjann-ajakcelu-mej-103804339.html
Մեդվեդևը Հայաստանին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ
Մեդվեդևը Հայաստանին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ
Sputnik Արմենիա
ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահի կարծիքով՝ ՆԱՏՕ-ն գեղեցիկ կարգախոսների ներքո անմիջականորեն մոտեցել է Ռուսաստանի սահմաններին: 24.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-24T19:12+0400
2026-06-24T19:12+0400
2026-06-24T19:13+0400
հայաստան
ռուսաստան
դմիտրի մեդվեդև
նատօ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/13/85935170_0:0:3072:1728_1920x0_80_0_0_2f8169f39448d2a16565626a44ef5567.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ին և ընդհանուր առմամբ Արևմուտքին աջակցելու մեջ։ Նա այդ մասին հայտարարել է` ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային իրավաբանական համաժողովում։Մեդվեդևի խոսքով՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ՆԱՏՕ-ն հետխորհրդային երկրներին որպես «պարսպակործան գործիք» է օգտագործել Ռուսաստանի դեմ:Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին:Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/13/85935170_307:0:3038:2048_1920x0_80_0_0_4f363b185b6c9de455be87482604d2b2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, դմիտրի մեդվեդև, նատօ
հայաստան, ռուսաստան, դմիտրի մեդվեդև, նատօ
Մեդվեդևը Հայաստանին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ
19:12 24.06.2026 (Թարմացված է: 19:13 24.06.2026) ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահի կարծիքով՝ ՆԱՏՕ-ն գեղեցիկ կարգախոսների ներքո անմիջականորեն մոտեցել է Ռուսաստանի սահմաններին:
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ին և ընդհանուր առմամբ Արևմուտքին աջակցելու մեջ։ Նա այդ մասին հայտարարել է` ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային իրավաբանական համաժողովում։
Մեդվեդևի խոսքով՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ՆԱՏՕ-ն հետխորհրդային երկրներին որպես «պարսպակործան գործիք» է օգտագործել Ռուսաստանի դեմ:
«Ռուսաստանը սեփական փորձով է դա յուրացրել ԽՍՀՄ–ի փլուզումից, դե նաև Արևմուտքի հետ հարաբերություններում այն ժամանակվա, ինչպես պարզվեց, ժամանակավոր ջերմացումից հետո: Այդ ժամանակահատվածում մեր երկրի հետ գործընկերության ձգտելու մասին գեղեցիկ խոսքերի քողի տակ ՆԱՏՕ-ն գործնականում անմիջականորեն մոտեցավ մեր սահմաններին: Որպես խոյահարիչ դաշինքն օգտագործեց խամաճիկային ռեժիմները: Այդպես եղավ Վրաստանի հետ, այդպես եղավ Ուկրաինայի հետ, որը 14 թվականին վերածվեց ռուսատյացության բնի: Ցավոք, հիմա այդպես է տեղի ունենում Մոլդովայի և նույնիսկ, ավաղ, Հայաստանի հետ»,-հայտարարել է նա:
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին:
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն
ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։
Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ
Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար: