00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Կարո՞ղ է էբոլա տենդը վերածվել համավարակի. Գենադի Օնիշչենկոյի պատասխանը

© Sputnik / Арина АнтоноваԳենադի Օնիշչենկո
Գենադի Օնիշչենկո - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2026
Բաժանորդագրվել
Թեև Էբոլա տենդն ունի մահացության բարձր ցուցանիշ, այն չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Էբոլա տենդը չի կարող վերածվել համավարակի, քանի որ այն չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի միացմամբ Մոսկվա-Մինսկ-Աստանա-Երևան տեսակամուրջի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն։
Նա հիշեցրել է, որ այս հիվանդությունն ունի մահացության բարձր մակարդակ, սակայն այն չի փոխանցվում օդակաթիլային եղանակով, ինչը նշանակում է, որ չի կարող տարածվել այնպես, ինչպես մյուս հիվանդությունները։ Ուստի, ըստ Օնիշչենկոյի, նույնիսկ, եթե այս հիվանդության հերթական պարբերական բռնկումը լինի (որը տեղի է ունենում 10-12 տարին մեկ), այն համաշխարհային մասշտաբ չի ստանա։
Մի՛ անհանգստացեք, առանց համավարակի չենք մնա․ Օնիշչենկոն՝ ԵԱՏՄ-ի նոր մարտահրավերների մասին
Ինչ վերաբերում է ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ (որին մասնակցում են բազմաթիվ թիմեր Աֆրիկայից և մասնավորապես Կոնգոյից` որտեղ գտնվում է հիվանդության տարածման հիմնական օջախը), էբոլա տենդի տարածման հնարավորությանը, Օնիշչենկոն նշեց, որ Կոնգոյի հավաքականն ԱՄՆ է ժամանել առաջնությունից մեկ ամիս առաջ, այսինքն՝ անցել է որոշակի կարանտին։ Կոնգոյից ժամանող երկրպագուների թիվը նույնպես, ամենայն հավանականությամբ, մեծ չի լինի, բացի այդ, ԱՄՆ-ում նրանց հատուկ հաշվառման են վերցնում։
Օնիշչենկոն նշել է նաև, որ խոշոր մարզական մրցումների ժամանակ գոյություն ունեն համաճարակաբանական ռիսկերի ստուգման մեթոդներ։ Մասնագետը նշել է, որ ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում դրանք կիրառվել են, օրինակ, Մոսկվայում 1980թ-ի օլիմպիադայում, Սոչիի 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում և 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ։ Անկասկած, դրանք կիրառվում են նաև հիմա։
Լրահոս
0