https://arm.sputniknews.ru/20260624/akhurik-kajan-ev-margara-kajan-ughghutjunnervov-tshanaparhajin-nakhagtser-en-nakhapatrastvum-103788095.html
Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղություններով ճանապարհային նախագծեր են նախապատրաստվում
Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղություններով ճանապարհային նախագծեր են նախապատրաստվում
Sputnik Արմենիա
Նախագծերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում։ 24.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-24T12:03+0400
2026-06-24T12:03+0400
2026-06-24T12:05+0400
արտաքին գործերի նախարարություն (ագն)
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)
նախագիծ
ճանապարհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/18/103785146_0:0:1501:844_1920x0_80_0_0_eac1dafa32c6ec8338230f0829d0a970.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Հայաստանի և Եվրոպական միության համագործակցության շրջանակում կմեկնարկեն Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհային ուղղությունների նախապատրաստական աշխատանքները, որոնք նախատեսված են սահմանային անցակետերը Հայաստանի ճանապարհային ցանցին կապելու համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։Ըստ նախարարության`այդ նպատակով Եվրոպական ներդրումային բանկը (EIB) առաջին փուլում կտրամադրի խորհրդատվական աջակցություն՝ անհրաժեշտ ուսումնասիրությունների շրջանակը սահմանելու և նախագծերի իրագործելի լուծումները մշակելու համար։Նախարարությունից հայտնել են նաև, որ փաստաթղթով պաշտոնապես արձանագրվել է EPIC (Eastern Partnership Investment in Connectivity) նախաձեռնության շրջանակում խորհրդատվական աջակցության մեկնարկը։«Հուշագիրը ստորագրել են Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Ադրիեն Կիրալին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, ինչպես նաև Եվրոպական ներդրումային բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչները»,– ասված է հաղորդագրության մեջ։Հիշեցնենք, որ հունիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է ԵՄ–ի նախաձեռնած «Կապակցվածության օրակարգի հարթակի» մեկնարկին նվիրված բարձրաստիճան միջոցառմանը։ Համաժողովի ավարտին Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաև համապատասխանաբար ՎԶԵԲ և ԵՆԲ միջև ստորագրվել են մտադրության նամակներ՝ ՀՀ սահմանային երեք անցակետի և հյուսիսային երկու ավտոճանապարհների իրագործելիության ուսումնասիրությունների վերաբերյալ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/18/103785146_176:0:1307:848_1920x0_80_0_0_c356eeab567af40c1d749cfb403d1e72.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արտաքին գործերի նախարարություն (ագն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), նախագիծ, ճանապարհ
արտաքին գործերի նախարարություն (ագն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), նախագիծ, ճանապարհ
Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղություններով ճանապարհային նախագծեր են նախապատրաստվում
12:03 24.06.2026 (Թարմացված է: 12:05 24.06.2026) Նախագծերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Հայաստանի և Եվրոպական միության համագործակցության շրջանակում կմեկնարկեն Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհային ուղղությունների նախապատրաստական աշխատանքները, որոնք նախատեսված են սահմանային անցակետերը Հայաստանի ճանապարհային ցանցին կապելու համար։ Այս մասին տեղեկանում ենք
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Ըստ նախարարության`այդ նպատակով Եվրոպական ներդրումային բանկը (EIB) առաջին փուլում կտրամադրի խորհրդատվական աջակցություն՝ անհրաժեշտ ուսումնասիրությունների շրջանակը սահմանելու և նախագծերի իրագործելի լուծումները մշակելու համար։
«Նախագծերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում և նպատակ ունեն նպաստել տարածաշրջանային տրանսպորտային կապերի զարգացմանը, Հայաստանի՝ որպես հուսալի տրանսպորտային և լոգիստիկ հանգույցի դերակատարության ամրապնդմանը, ինչպես նաև Եվրոպական միության կապակցվածության օրակարգի առաջմղմանը»,– ասված է հայտարարությունում։
Նախարարությունից հայտնել են նաև, որ փաստաթղթով պաշտոնապես արձանագրվել է EPIC (Eastern Partnership Investment in Connectivity) նախաձեռնության շրջանակում խորհրդատվական աջակցության մեկնարկը։
«Հուշագիրը ստորագրել են Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Ադրիեն Կիրալին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, ինչպես նաև Եվրոպական ներդրումային բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչները»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ
Վահան Կոստանյանը մասնակցել է ԵՄ–ի նախաձեռնած «Կապակցվածության օրակարգի հարթակի» մեկնարկին նվիրված բարձրաստիճան միջոցառմանը։ Համաժողովի ավարտին Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաև համապատասխանաբար ՎԶԵԲ և ԵՆԲ միջև ստորագրվել են մտադրության նամակներ՝ ՀՀ սահմանային երեք անցակետի և հյուսիսային երկու ավտոճանապարհների իրագործելիության ուսումնասիրությունների վերաբերյալ: